Գլխավոր տեղեկություն
Համար
N 402-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
14.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 402-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 24,142,710 դրամ ընդհանուր արժողությամբ «Սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 03534085) կողմից կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Դուստր Մարգարիտա» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 04220276) հետ 2021 թվականի ապրիլի 5-ին կնքված N 03-21/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 23,642,710 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02618043) հետ 2021 թվականի ապրիլի 5-ին կնքված N AM-AS-21-065 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


14.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 402-Ա որոշման

 

«Սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում»

 

ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի հիմնական նպատակը սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման մոդելային կենտրոնի ստեղծումն է` հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես երիտասարդներին և կանանց ոլորտային գիտելիքներ փոխանցելու և նրանց զբաղվածությանն օժանդակելու համար: Ծրագրի նպատակն է աջակցել այն ֆիզիկական անձանց (հաշմանդամներին, գործազուրկներին, խոցելի խմբերի ներկայացուցիչներին), որոնք չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց նյութական և հոգևոր պահանջները։

Ծրագիրը կենտրոնանալու է հաշմանդամություն ունեցող անձանց կրթություն տալու վրա՝ վերջիններիս համար աշխատաշուկայում ինտեգրվելու հնարավորություն և նոր աշխատատեղեր ստեղծելով: Ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում խոցելի խմբերի 270-360 ներկայացուցիչներ անցնելու են վերապատրաստում այնպիսի թեմաներով, ինչպիսիք են «Սոցիալական ձեռնարկատիրություն», «Ստարտափ գաղափարի զարգացում» , «Բիզնես մոդելի մշակում» և այլն։ 4-ամսյա վերապատրաստումներից հետո ծրագրի շահառուները հնարավորություն են ստանալու նաև 2-ամսյա խորհրդատվություններ ստանալու ոլորտի փորձագետներից։

Վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքները շահառուները հնարավորություն կունենան կիրառելու պրակտիկայում՝ հնարավորություն ստանալով ինտեգրվելու աշխատաշուկայում։ Այսպիսով՝ ծրագրի նպատակն է նաև աշխատատեղերի ստեղծման և գործազուրկների վերապատրաստման ճանապարհով աջակցել սոցիալական օգնության կարիք ունեցող գործազուրկներին՝ աշխատանքի տեղավորման հարցում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Հայաստանի համայնքների միությունը նախատեսում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով

օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն ք․ Երևան, Բաբայան 23/4

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի համայնքների միություն» ՀԿ Հասցե՝ ՀՀ, Ք․ Երևան, Բարեկամության 1 ՀՎՀՀ՝ 03534085

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Իրականացման վայրը՝ ՀՀ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք

Բնագավառը՝ սոցիալական։

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն՝ 24,142,710 դրամ։

Ֆինանսական միջոցները ստացվել են 2021 թ․ մարտի 29-ին։

● Շինարարական աշխատանքների իրականացում` 23,642,710 դրամ (2021 թ․ երկրորդ-երրորդ եռամսյակներ)

● Ծրագրի աուդիտի իրականացում` 500,000 դրամ (2022 թ․ երկրորդ եռամսյակ)

7.

Բարեգործություն

ստացողը

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում խոցելի խմբերի ներկայացուցիչներ` ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների։

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

15 մայիսի 2021 թ․- 18 մարտի 2022 թ․

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների

ծավալը

1. Վերապատրաստման կենտրոնի վերանորոգման աշխատանքների իրականացում` 23,642,710 դրամ (1 հունիսի - 15 սեպտեմբերի, 2021 թ․)

2. Աուդիտորական ծառայությունների ստացում՝ 500,000 դրամ (19 մարտի 2022 թ․ - 19 ապրիլի 2022 թ. )

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

1. Շինարարական աշխատանքներ

1.1. Համաշինարարական աշխատանքների իրականացում՝ 21,926,610 դրամ

1.2. Էլեկտրական լուսավորության անցկացում՝ 979.450 դրամ

1.3. Ջրագծի ներքին տեղամասի անցկացում՝ 736.650 դրամ

2. Աուդիտորական ծառայությունների ստացում՝ 500,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման

հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի աուդիտի իրականացում՝ 500,000 դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների

հետ

«Սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագրի գործընկերներն են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ Տավուշի մարզպետարանը, Դիլիջանի համայնքապետարանը։ Ծրագրի գործընկեր կազմակերպություններ են հանդիսանում նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հ/կ-ն, Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան, «Միջմշակութային հետազոտությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» հ/կ-ն, ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնը:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման անմիջական վերահսկողություն իրականացվելու է «Հայաստանի համայնքների միություն» ՀԿ-ի խորհրդի, վարչության ու վերստուգիչ հանձնաժողովի կողմից։

Ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվելու է ծրագրի ղեկավար կոմիտե, որի կազմում ընդգրկվելու են մեկական ներկայացուցիչ գործընկեր բոլոր կառույցներից և կազմակերպություններից, որի

անմիջական վերահսկողության ներքո իրականացվելու է ծրագիրը։

Ամենամսյա ֆինանսական ու ծրագրային հաշվետվություններ են ներկայացվելու դոնորին՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությանը։

Հոգաբարձուների խորհուրդն ունենալու է ծրագրի արդյունավետության վերահսկման գործառույթ։ Ծրագրի շրջանակներում իրականացվելու է արտաքին աուդիտ։

Ծրագրի արդյունավետության վերահսկման գործընթացում կիրառվելու են գնահատման (կարճաժամկետ, երկարաժամկետ), մշտադիտարկման, հաշվետվությունների ներկայացման մեխանիզմներ ՀՀ Կառավարության 2003 թ-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ
 

14.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան