ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 406-Ա
«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 118,408,200 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
18.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 406-Ա որոշման |
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Թբիլիսյան խճ. 2 ՀՎՀՀ՝ 07610657 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Տավուշի մարզ, ք. Դիլիջան Շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
118 408 200 դրամ, որից 16 982 700 դրամը նախորդ տարվա մնացորդը |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի մայիսի 10-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2021 թվականի ծրագիր` 2021 թվականի մայիսի 10-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը - 118 408 200 դրամ, այդ թվում՝ 1. Ծառայությունների ձեռքբերում - 7 385.0 հազար դրամ, 2. Արտադրական հատուկ հագուստի ձեռքբերում - 6 950.0 հազար դրամ, 3. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում - 13 244.0 հազար դրամ, 4. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում - 500.0 հազար դրամ, 5. Վարչական սարքավորումների ձեռքբերում - 1 310.0 հազար դրամ, 6. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում - 2 290.0 հազար դրամ, 7. Շենքերի և շինությունների կառուցման աշխատանքների ձեռքբերում - 17 950.0 հազար դրամ, 8. «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 68 779.2 հազար դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 7 385.0 հազար դրամ, այդ թվում` ● էլեկտրաէներգիա - 655.0 հազար դրամ, ● գազի բաշխում - 900.0 հազար դրամ, ● առողջության ապահովագրման ծառայություն - 2 430.0 հազար դրամ, ● տեսագրման սարքերի տեղադրման ծառայություն - 2 000.0 հազար դրամ, ● աշխատակիցների վերապատրաստման ծառայություններ - 900.0 հազար դրամ, ● տպագրության՝ ներառյալ ծրագրային մշակման և ներդրման ծառայություններ - 400.0 հազար դրամ, ● գովազդային ծառայություններ - 100.0 հազար դրամ։ 2. Արտադրական հատուկ հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 6 950.0 հազար դրամ, այդ թվում՝ ● արտադրական հատուկ հագուստ պահպանության բաժնի աշխատակիցների համար - 3300.0 հազար դրամ (66 հատ), ● կիսաճտքավոր կոշիկներ - 1 650.0 հազար դրամ (66 զույգ), ● բաճկոնակներ - 2000.0 հազար դրամ (40 հատ): 3. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 13 244.0 հազար դրամ, այդ թվում` ● սեղմված բնական գազ - 1 500.0 հազար դրամ (5000 կգ), ● բենզին «ռեգուլյար» - 7 380.0 հազար դրամ (18000 լիտր), ● դիզելային վառելիք - 1 170.0 հազար դրամ (3000 լիտր), ● շարժիչի յուղեր - 375.0 հազար դրամ (150 լիտր), ● շարժիչի յուղեր - 350.0 հազար դրամ (100 լիտր), ● շարժիչի յուղեր - 180.0 հազար դրամ (40 լիտր), ● հակասառեցուցիչ նյութեր - 225.0 հազար դրամ (150 լիտր), ● կապարաթթվային կուտակիչներ - 180.0 հազար դրամ (4 հատ), ● կապարաթթվային կուտակիչներ - 260.0 հազար դրամ (4 հատ), ● ավտոմեքենաների անիվներ - 440.0 հազար դրամ (8 հատ), ● ավտոմեքենաների անիվներ - 384.0 հազար դրամ (8 հատ), ● ավտոմեքենաների անիվներ - 300.0 հազար դրամ (4 հատ), ● ավտոմեքենաների անիվներ - 500.0 հազար դրամ (2 հատ): 4. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 500.0 հազար դրամ, այդ թվում` ● պատգարակներ - 500.0 հազար դրամ (10 հատ): 5. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 1 310.0 հազար դրամ, այդ թվում` ● կենտրոնական պրոցեսոր - 200.0 հազար դրամ (1 հատ), ● պահարան հերբարիումների համար - 300.0 հազար դրամ (1 հատ), ● դյուրակիր համակարգիչ - 400.0 հազար դրամ (1 հատ), ● օպերատիվ հիշողության քարտեր - 160.0 հազար դրամ (4 հատ), ● փաստաթղթերի պահման պահարաններ - 250.0 հազար դրամ (2 հատ): 6. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 2 290.0 հազար դրամ, այդ թվում` ● շարժական տնակ - 700.0 հազար դրամ (1 հատ), ● անօդաչու թռչող սարք - 600.0 հազար դրամ (1 հատ), ● նավիգացիոն սարքեր - 140.0 հազար դրամ (2 հատ), ● հեռադիտակներ - 100.0 հազար դրամ (2 հատ), ● շեղբեր - 100.0 հազար դրամ (10 հատ), ● շղթայավոր սղոց - 500.0 հազար դրամ (5 հատ), ● գազի բալոններ - 150.0 հազար դրամ (1 հատ): 7. Շենքերի և շինությունների կառուցման աշխատանքների ձեռքբերում գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 17950.0 հազար դրամ, այդ թվում` ● hանգստի կենտրոնների կառուցման աշխատանքներ - 17 950.0 հազար դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր - 7 385.0 հազար դրամ ● Ծառայությունների ձեռք բերում - 7 385.0 հազար դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը ու ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազոր մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
18.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |