ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի մարտի 16-ին
«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 մայիսի 1994 թվականի, ՀՕ-106) 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Բռնադատվածի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում բռնադատվածի ազատազրկման, աքսորի կամ արտաքսման վայրում պատիժը կրելու, ինչպես նաև նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու ժամանակահատվածներն ապահովագրական ստաժի մեջ հաշվառվում են եռակի չափով` սկսած 14 տարեկանից:
Բռնադատված և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձի համար սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները հաշվառվում են որպես ապահովագրական ստաժ` անկախ աշխատանքային ստաժի առկայությունից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|