ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 478-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Տաքսամոտորային փոխադրումների ծառայությունների մատուցման պարզությունն ու հարմարավետությունը հաշվի առնող համակարգի բարեփոխումների վերաբերյալ համապարփակ առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ:
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մշակված համապարփակ առաջարկությունները երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 478-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Ա. Սիմոնյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Ավանեսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Մանուկյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Ա. Գրիգորյան | - ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ |
Հ. Կյուրեղյան | - ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ |
Ա. Կարապետյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ |
Ա. Պետրոսյան | - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընդհանուր քաղաքականության և շուկաների վերլուծության վարչության շուկաների վերլուծության բաժնի պետ |
Ա. Սանթրոսյան | - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավաբանական վարչության օրենսդրության վերլուծության և իրավական ակտերի ապահովման բաժնի պետ |
Ա. Իսպիրյան | - «ԻԳՈՐԾ» ծրագրի մասնակից (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
06.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |