ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 314-Ա
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին 2021 թվականի ապրիլի 4-7-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստին, «Իննոպրոմ. Մեծ արդյունաբերական շաբաթ Ուզբեկստանում» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով:
2. Վահան Քերոբյանի և Արմեն Այվազյանի` Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառուների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
|
02.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |