ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 236-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՁՄՌԱՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ, ՁՄՌԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՎ ՀԱՋՈՐԴՈՂ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԿԽԸ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող՝ 148,883,164 դրամ ընդհանուր արժողությամբ «Ձմռան ամիսներին, ձմռանը նախորդող և հաջորդող ամիսներին աջակցություն և ՀԿԽԸ Մարզային մասնաճյուղերի կարողությունների զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Վալսա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01017079) 2021 թվականի փետրվարի 19-ին կնքված` պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների մատակարարում՝ 981,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
2) «Գարուն հյուրանոց» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03015321) 2021 թվականի փետրվարի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հյուրանոցային ծառայությունների մատուցում՝ 1,153,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3) «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2021 թվականի փետրվարի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի ձեռքբերում՝ 1,184,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում՝ նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
22.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 236-Ա որոշման |
«Ձմռան ամիսներին, ձմռանը նախորդող և հաջորդող ամիսներին աջակցություն և ՀԿԽԸ Մարզային մասնաճյուղերի կարողությունների զարգացում»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
Թիրախ մարզերում առավել խոցելի տարեցների, հաշմանդամություն և քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց առողջության և կյանքի որակի բարելավում` հատկապես ձմռան, ձմռանը նախորդող և հաջորդող ամիսների ընթացքում, ինչպես նաև ՀԿԽԸ Մարզային մասնաճյուղերի կարողությունների զարգացում՝ ավելի որակյալ և արդյունավետ ծառայություններ մատուցելու համար: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով: |
3. |
Բարեգործը |
Շվեցարական Կարմիր խաչ |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Արարատի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Վայոց Ձորի մարզեր: Բնագավառը` սոցիալ-առողջապահական: |
6. |
Ծրագրի բյուջեն |
148 883 164 դրամ` առանց ԱԱՀ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի մոտ 1010 առավել խոցելի տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք, նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության աշխատակազմը և կամավորները, որոնք ընդգրկված են վերը նշված մարզերում սոցիալ-առողջապահական խնդիրներին արձագանքման /գնահատում, առաջին օգնություն, սոցիալ-հոգեբանական աջակցություն և այլ/ գործողություններում: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01․04.2021 թ. – 30.04.2024 թ. ընթացքում` հունվարից ապրիլ, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողություններն են` 1.1. Արարատի մարզի Մասիս քաղաքում առավել խոցելի մինչև 110 տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց շաբաթական 3 անգամ տաք սննդի տրամադրում՝ բարեգործական ճաշարանում, ինչը ներառում է ճաշացանկի կազմում, սննդամթերքի ձեռք բերում և պահեստավորում, 110 միայնակ տարեցների ապահովում տաք կերակուրով շաբաթը 3 օր՝ օրական մեկ անգամ: Բյուջեն` 17 274 000 դրամ: Ժամկետ՝ 01․04.2021 թ. – 30.04.2024 թ. ընթացքում` հունվարից ապրիլ, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին
1.2. Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի և Տավուշի մարզերի 550 միայնակ տարեցներին, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին և հաշմանդամներին սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցում, ինչը ներառում է շաբաթական այցելություններ կամավորների կողմից, սննդային փաթեթների տրամադրում՝ ամսական 1 անգամ, հիգիենիկ փաթեթների տրամադրում՝ եռամսյակը 1 անգամ և ծննդյան նվերների տրամադրում, ինչպես նաև 550 շահառուների համար կազմակերպվելու են սոցիալ-մշակութային միջոցառումներ՝ յուրաքանչյուր տարի 3 անգամ: Գործողության շրջանակներում իրականացվելու են շահառուների ցուցակների հստակեցում և շահառուների հետ հաղորդակցում, անձնակազմի և կամավորների ներգրավում, սննդամթերքի ձեռք բերում և պահեստավորում, տարեցների համար ծննդյան օրերի նշում և միջոցառումների կազմակերպում։ Բյուջեն` 92 334 300 դրամ Ժամկետ՝ 01․04.2021 թ. – 30.04.2024 թ. ընթացքում՝ հունվարից ապրիլ, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին
1.3. Շիրակի, Լոռու և Վայոց ձորի մարզերի 350 անկողնային հիվանդություններ ունեցող միայնակ անձանց և հաշմանդամներին սննդային փաթեթների տրամադրում՝ ամսական 1 անգամ։
Բյուջեն` 9 565 000 դրամ Ժամկետ՝ 01․04.2021 թ. – 30.04.2021 թ.
2. Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի և Կոտայքի մարզային մասնաճյուղերի՝ ծրագրում ընդգրկված կամավորների և աշխատակազմի հրահանգավորում, տեխնիկական պատրաստում, կարողությունների բարելավում, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու մոդելների մշակում և գործարկում, կամավորների խրախուսման միջոցառումների կազմակերպում, իրականացված միջոցառումների լուսաբանման աշխատանքներ, ՏԻՄ և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցություն։ Բյուջեն` 13 235 000 դրամ Ժամկետ՝ 01․04.2021 թ. – 30.04.2024 թ. ընթացքում՝ հունվարից ապրիլ, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին
3. Ծրագրի կառավարման և հաշվետվողականության ապահովման համար կազմակերպական ծախսեր, ինչը ներառում է ծրագրի գործունեության համար անհրաժեշտ գրասենյակների կահույքի, տեխնիկայի, գրենական պիտույքների ձեռքբերում, վառելիքի, կապի ու կոմունալ ծախսերի վճար, մոնիտորինգային այցերի համար օրապահիկի և հյուրանոցային ծառայությունների և բանկային գործարքների սպասարկման վճար։ Բյուջեն` 16 474 864 դրամ Ժամկետ՝ 01․04.2021 թ. – 30.04.2024 թ. ընթացքում՝ հունվարից ապրիլ, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր` 1. Սննդի ձեռքբերում շահառուների համար՝ 62 550 000 դրամ արժողությամբ 2. Հիգիենիկ ապրանքների ձեռքբերում շահառուների համար՝ 3 685 000 դրամ արժողությամբ 3. Բարեգործական ճաշարանի համար խոհարարական և գործարկման համար անհրաժեշտ այլ ծառայությունների ձեռքբերում՝ 5 940 000 դրամ արժողությամբ 4. Մարզերում ծրագրով նախատեսված գործառույթների իրականացմանն աջակցելու նպատակով երեք մասնաճյուղերի համար մեքենայի վարձակալություն՝ 2 794 000 դրամ արժողությամբ 5. Դեպի մարզային համայնքներ սննդի տեղափոխման համար բեռնափոխադրման ծառայությունների ձեռքբերում 4 200 000 դրամ արժողությամբ 6. 550 շահառուների համար կազմակերպվող սոցիալականացման միջոցառումների համար սննդի, տրանսպորտային ծառայությունների, թանգարանային ու թատրոնի տոմսերի և այլ պարագաների /շահառուների համար ծննդյան նվերների/ ձեռքբերում՝ 15 750 000 դրամ արժողությամբ 7. Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի և Կոտայքի ՀԿԽԸ մարզային մասնաճյուղերի՝ սույն ծրագրում ընդգրկված կամավորների և աշխատակազմի հրահանգավորման, տեխնիկական պատրաստման և տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալհոգեբանական աջակցության տրամադրման մոդելների մշակման ծառայությունների ձեռքբերում, դասընթացների կազմակերպման ծառայությունների ձեռքբերում՝ այդ թվում հյուրանոցային և մասնակիցների համար սննդի ապահովման ծառայությունների ձեռքբերում՝ 11 459 000 դրամ արժողությամբ 8. Լուսաբանման և տեսանելիություն ապահովող նյութերի՝ այդ թվում տեսահոլովակների պատրաստման ծառայությունների ձեռքբերում՝ 1 776 000 դրամ արժողությամբ 9. Ծրագրի գործառույթներն իրականացնելու համար համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 2 500 000 դրամ արժողությամբ և կահույքի ձեռքբերում՝ 2 000 000 դրամ արժողությամբ 10. Գրենական պիտույքների ձեռքբերում՝ 264 000 դրամ արժողությամբ 11. Վառելիքի ձեռքբերում՝ 2 929 200 դրամ արժողությամբ 12. Բանկային սպասարկման ծառայություններ՝ 22 000 դրամ արժողությամբ 13. Կապի ու կոմունալ ծախսեր՝ 773 664 դրամ արժողությամբ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական և պահպանման ծախսեր` 16 474 864 դրամ արժողությամբ, որը ներառում է աշխատավարձ ծրագրի անձնակազմի համար՝ 7 020 000 դրամ և գործուղման ծախսեր՝ օրապահիկ՝ 966 000 դրամ, գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների ձեռքբերում՝ 264 000 դրամ, վառելիքի ձեռքբերում՝ 2 929 200 դրամ, և կապի ու կոմունալ ծախսեր՝ 773 664 դրամ, մարզային մասնաճյուղերի համար համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 2 500 000 դրամ և կահույքի ձեռքբերում 2 000 000 դրամ, և բանկային սպասարկման ծառայություններ՝ 22 000 դրամ արժողությամբ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրը իրականացվելու է ՀՀ 9 մարզերում` տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվական միջոցների հետ սերտ համագործակցությամբ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Նախատեսվում է տրամադրել ամենամսյա և ավարտական հաշվետվություններ Շվեցարական Կարմիր խաչին, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիտորինգային այցեր նվիրատուների կողմից: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Նախատեսվում է կազմակերպել ծրագրի ավարտական արդյունքների, քաղած դասերի և փորձի վերաբերյալ հանդիպում Երևանում, ինչպես նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
22.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |