ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2021 թվականի N 541-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 57-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել սույն որոշման N 1 հավելվածում նշված պայմանագրերում (այսուհետ՝ պայմանագրեր)՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ բայց ոչ ուշ, քան մինչև 2021 թվականի հուլիսի 30-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները։
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել սույն որոշման N 2 հավելվածում նշված պայմանագրերում՝
1) շինարարական կապալի պայմանագրերի շրջանակներում չկատարված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության իրականացման համար սահմանելով նոր ժամկետ՝ բայց ոչ ուշ, քան մինչև 2021 թվականի հուլիսի 30-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները.
2) մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը սահմանել չկատարված աշխատանքների գումարի չափով:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետով նախատեսված՝ ՏԿԵՆ-ՄԱԾՁԲ-2020/1ՏՀ պայմանագրի 1.1 հավելվածում կատարել փոփոխություն՝ տեխնիկական հսկողության ծառայությունների ցանկից հանելով «Հ-36, Մ4-Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար կմ7+500-ում փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներ»-ի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունները՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը:
4. Սահմանել, որ՝
1) սույն որոշման N 1 հավելվածում նշված շինարարական կապալի պայմանագրերի շրջանակներում հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը երկարաձգվում են սույն որոշման 1-ին կետի հիման վրա կնքված համաձայնագրերով սահմանված ժամկետով.
2) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում և սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերում համապատասխան փոփոխությունները կատարվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում.
3) սույն որոշման 3-րդ կետի կիրառման արդյունքում առաջացած 2,036,364.5 դրամն ուղղվում է ՏԿԵՆ-ՄԱԾՁԲ-2020/1ՏՀ պայմանագրի երկարաձգված լրացուցիչ ժամկետում ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2020/5Շ-3, ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2020/5Շ-2, ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2020/13Շ-3, ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2020/4Շ-3, ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2020/3Շ-5 շինարարական կապալի պայմանագրերի շրջանակներում չկատարված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցմանը:
5. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ ու լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2021 թվական: