ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
17 հուլիսի 2020 թվականի |
թիվ 117-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ձևավորված խնայողությունների միջոցով ապահովել ԱՊՊԱ ոլորտի ենթակառուցվածքների զարգացումը՝ միևնույն ժամանակ չվտանգելով Երաշխավորման ֆոնդի առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումը և ԱՊՊԱ համակարգի կայունությունը,
հիմք ընդունելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ խորհրդի 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ 12-Լ որոշմամբ ներկայացված առաջարկությունը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.
1. Երաշխավորման ֆոնդին կատարվող 2020 թվականի երկրորդ, երրորդ, չորրորդ եռամսյակների վճարների իրականացումը դադարեցնել:
(1-ին կետը փոփ. 30.03.21 թիվ 38-Ն)
2. Դադարեցումից հետո առաջին վճարումը կատարվելու է 2021 թվականի 1-ին եռամսյակին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացում:
(2-րդ կետը փոփ. 30.03.21 թիվ 38-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և տարածվում է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ` |
Մ. Գալստյան |
2020 թ. հուլիսի 22 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2020 թվական