ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ», «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ», «ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ», «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ԵՎ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ազատել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2003 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ իրականացրած ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով շահութահարկի (ապառք` 4593,2 մլն դրամ, որից հետաձգված` 3137,8 մլն դրամ և տույժեր` 1264,2 մլն դրամ, տուգանքներ` 14,6 մլն դրամ) և ավելացված արժեքի հարկի (ապառք` 12364,1 մլն դրամ, որից հետաձգված` 4842,1 մլն դրամ և տույժեր` 2923,4 մլն դրամ, տուգանքներ` 90,0 մլն դրամ) գծով սույն օրենքի ընդունման պահի դրությամբ հաշվարկված և չվճարված պարտավորություններից:
Հոդված 2. Ազատել «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2003 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ իրականացրած ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով ավելացված արժեքի հարկի գծով սույն օրենքի ընդունման պահի դրությամբ հաշվարկված և չվճարված 2579,5 մլն դրամ տույժերից:
Հոդված 3. Ազատել «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Երևանի ջերմային էլեկտրակայան», «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում նախորդ տարիների պարտքերի մարումների և վերակառուցումների հետևանքով առաջացող ավելացված արժեքի հարկի գծով պարտավորություններից` ստորև նշված չափերով`
«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը` 1384,5 մլն դրամ.
«Երևանի ջերմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը` 914,7 մլն դրամ.
«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը` 158,2 մլն դրամ.
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` 309,0 մլն դրամ:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2004 թ. հունվարի 17 |