ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 219-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1891-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Ինքնակամ կառույցների հետ կապված օրենսդրական կարգավորումների վերանայման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1891-Ա որոշման հավելվածով հաստատված ինքնակամ կառույցների հետ կապված օրենսդրական կարգավորումների վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմում՝
1) «Ռ. Գրիգորյան- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով.
2) «Տ. Մանուկյան - Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը փոխարինել «Հ. Դավթյան - Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ» բառերով.
3) «Կ. Համբարձումյան - Երևանի քաղաքապետի խորհրդական» բառերը փոխարինել «Ա. Մուրադյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
|
09.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |