ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2020 թվականի N 539-Ա
ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով ՝
1. Ստեղծել պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Պետական հանձնաժողովին՝
1) մշակել և հաստատել հանձնաժողովի աշխատակարգը.
2) յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 10-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաջորդ տարվա պետական միջոցառումների ծրագիրը:
3. Հանձնաժողովի քարտուղարության գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
(3-րդ կետը լրաց. 12.03.21 N 245-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 6 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. մայիսի 6-ի N 539-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության պետական միջոցառոՒմների ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ կազմակերպման հանձնաժողովԻ
Ա. Հարությունյան | - | ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Խզմալյան | - | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Կ. Իսախանյան | - | ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Գ. Մելքոմ Մելքոմյան | - | Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Մ. Գևորգյան | - | ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար |
Վ. Մովսիսյան | - | ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Լ. Մինասյան | - | «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող (համաձայնությամբ) |
Ս. Անջարգոլյան | - | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար |
Ա. Շիրինյան | - | Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Մովսիսյան | - | «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Լ. Մինասյան | - | ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ |
Կ. Ղազարյան | - | «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ք. Հակոբյան | - | ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ |
(հավելվածը լրաց. 09.07.20 N 790-Ա, խմբ. 12.03.21 N 245-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |