ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2021 թվականի N 98-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 889-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից «Լուսինե Բարաթյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 66854479) 2021 թվականի փետրվարի 20-ին կնքված՝ N 1/2 2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մսի և մսային կիսաֆաբրիկատների ձեռքբերում՝ 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օրրան-Վանաձոր» օգնություն Հայաստանի և Արցախի կարիքավոր ընտանիքներին» ծրագրի մասին» N 889-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
(որոշումը փոփ. 31.03.21 N 270-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2021 թ. փետրվարի 9 Երևան |