ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2000 թվականի, ՀՕ-112) 4-րդ հոդվածի 1-ին մասը հինգերորդ հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացությունով`
«ծանուցում` ծանուցագիրը շահագրգիռ անձանց գտնվելու կամ բնակվելու վայրով կամ փոստային հասցեով պատվիրված նամակով ուղարկելը կամ առձեռն հանձնելը կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ ուղարկելը կամ պատշաճ այլ ձևով հանձնելը.»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը լրացնել «կամ իրականացվում է մրցակից չունեցող (էական մրցակցության չհանդիպող) տնտեսավարող սուբյեկտի կողմից» բառերով:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Տնտեսավարող սուբյեկտներին առնչվող հարցի քննարկման կապակցությամբ Հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են Հանձնաժողով ներկայացնել որոշմամբ սահմանված` իրենց առնչվող հարցի քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:»:
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասում «Մրցակցության սահմանափակման նպատակով գերիշխող» բառերը փոխարինել «Գերիշխող» բառով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|