ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2019 թվականի N 796-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՔԱՆԱՔԵՌԻ ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՔԱՆԱՔԵՌԻ ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հուլիսի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 27-ի N 796-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
N |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման |
Արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
5806200000 |
Նեղ գործվածքներ, բացի 5807 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակների. նեղ անմիջնաթելային գործվածքներ՝ սոսնձմամբ ամրացված (բոլդյուկ), այլ գործվածքներ, էլաստոմերային կամ ռետինե թելերի 5 զանգ.% կամ դրանից ավելի պարունակությամբ |
Էլաստիկ ժապավեն |
կգ |
20 000 |
Չինաստան |
2 000 000 |
2. |
5407840000 |
Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից՝ ներառյալ 5404 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերից պատրաստված գործվածքը. տպված |
Կտոր կոմուֆլյաժ |
մ2 |
200 000 |
Չինաստան |
288 000 000 |
3. |
5514210000 |
Սինթետիկ մանրաթելերից գործվածքներ՝ դրանց 85 % զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես բամբակե մանրաթելերի հետ խառնած, 170 գ/մԱ-ից ավելի մակերեսային խտությամբ. պոլիեթերային մանրաթելերից, քաթանային հյուսելաձևով |
Կտոր կոմուֆլյաժ |
մ2 |
200 000 |
Չինաստան |
337 000 000 |
4. |
5407720000 |
Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից՝ ներառյալ 5404 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերից պատրաստված գործվածքը.ներկած |
Վերնաշապիկի կտոր |
մ2 |
200 000 |
Չինաստան |
158 000 000 |
5. |
9607190000 |
Կայծակ–ճարմանդներ և դրանց մասերը՝ այլ |
Շղթա |
մ |
120 000 |
Չինաստան |
12 000 000 |
6. |
5514210000 |
Սինթետիկ մանրաթելերից գործվածքներ՝ դրանց 85 զանգվ. |
Սինթետիկ գործվացք |
մ2 |
40 000 |
Չինաստան |
68 000 000 |
7. |
8310000000 |
Աղյուսակներ ցուցիչներով, անվանումներով, հասցեներով և նույնանման աղյուսակներ, համարներ, տառեր և այլ խորհրդանիշեր ոչ թանկարժեք մետաղներից՝ բացի 9405 ապրանքային դիրքում ընդգրկված ապրանքներից |
Տարբերանշան մետաղական |
կգ |
50 000 |
Չինաստան |
25 000 000 |
8. |
5807109000 |
Պիտակներ, խորհրդանշաններ և նմանատիպ արտադրանք մանածագործական նյութերից` կտորներով, ժապավեններով |
Թևքանշան |
կգ |
60 000 |
Չինաստան |
24 000 000 |
9. |
5603139000 |
Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված.70գ/մԱ -ից ավելի, բայց 150գ/մԱ-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ. այլ |
Դուբլիրին |
կգ |
40 000 |
Չինաստան |
12 400 000 |
10. |
9606210000 |
Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ–փականներ, կոճակների ձևեր և այդ արտադրատեսակների այլ մասեր. կոճակների ձևվածքներ՝ պլաստմասսայից, առանց մանածագործական պատվածքի |
Պլաստմասե կոճակ |
կգ |
800 000 |
Չինաստան |
7 680 000 |
11. |
6006220000 |
Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ, բամբակե մանվածքից, ներկած |
Ներկած, տրիկոտաժե կտոր՝ 100% բամբակ, ներկված, գործված ոչ հիմնահյուսվածքով, մեքենայագործ (հագուստ կարելու համար) |
կգ |
10 000 |
Թուրքիա, Չինաստան |
35 000 000 |
12. |
5112308001 |
Կտոր` բրդյա և քիմիական մանրաթելերի խարնուրդով, ներկած |
Գործվածքներ սանրային մանման բրդյա մանվածքից կամ կենդանիների բարակ մազի սանրային մանման մանվածքից` 200 գ/մ2-ից ավելի, բայց 375 գ/մ2-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ |
մ2 |
50 000 |
Չինաստան |
200 000 000 |
13. |
5111190000 |
Բրդյա գործվածք |
Գործվածքներ ապարատային մանման բրդյա մանվածքից` 67% բուրդ, 33% պ/է` նախատեսված կոստյումների համար |
մ2 |
10 000 |
Չինաստան |
60 000 000 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
1 229 080 000 |
(հավելված ԼՐԱՑ., փոփ. 21.01.21 N 74-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.01.2021, N 74-Ա | 22.01.2021, N 796-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|