ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2021 թվականի N 22-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող` 3,600,402,480 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2021 թ. հունվարի 15 Երևան |
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի գիտական և տեխնոլոգիական զարգացումը, այդ թվում՝ տեխնոլոգիական արդյունաբերության ստեղծումը, աջակցել գիտնականներին, երիտասարդներին, տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին, ոչ առևտրային կազմակերպություններին և այլ անձանց կատարել ֆունդամենտալ և կիրառական հետազոտություններ, մշակումներ ու գյուտեր, օգտագործել սեփական գիտական ու հետազոտական ներուժը Հայաստանի գիտական և տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ, տեխնոլոգիական նորարարությունների համար զարգացնել միջավայր, մոբիլիզացնել հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները, աջակցել հայկական գիտական համայնքի վերականգնմանը և գլոբալ հարթակում դրա մրցունակությանը, Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական ու նորարարական կենտրոն դարձնելու նպատակով ներդնել գիտության և տեխնոլոգիայի լավագույն կրթական փորձը: | ||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից: | ||
3. |
Բարեգործ |
Ֆիզիկական անձինք, ոչ առևտրային և բարեգործական կազմակերպություններ, նվիրատվություն և նվիրաբերություններ կատարողներ՝ ներառյալ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը՝ ի դեմս հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի, Արթուր Ալավերդյանի, «Այբ» կրթական հիմնադրամի և «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի: | ||
4. |
Ծրագիր կատարողը |
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (ՀՀ, ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3) (Հիմնադրամ կամ ՖԱՍԹ) | ||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրը իրականացվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում՝ կրթության և գիտության բնագավառներում։ | ||
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի իրականացման բյուջեն կկազմի 3,600,402,480ՀՀ դրամ | ||
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանում և արտերկրում բնակվող հայերը, գիտության և տեխնոլոգիաների ոլորտի հետ առնչվող անձինք, Հայաստանի Հանրապետության և միջազգային գիտական համայնքի ներկայացուցիչները, գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտում ներդրումներ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք: | ||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թ.-ի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Ծրագիրը լինելու է շարունակական: | ||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման ծրագիր, որը ներկայացված է առաջիկա երկու տարվա համար: | ||
|
1. «Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակ ներդրողների ցանցե, գնահատված ծախսեր 9,700,000 դրամ: Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.: | |||
2. Ինվենթ (InVent), գնահատված ծախսեր 58,200,000 դրամ: Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.: | ||||
3. Գլոբալ ինովացիոն ֆորում, գնահատված ծախսեր՝ 388,000,000 դրամ: Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.: | ||||
4. ԸԴՎԱՆՍ (ADVANCE) դրամաշնորհային ծրագիր, գնահատված ծախսեր` 112,000,000: Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.: | ||||
5. «Համաշխարհային գործընկերություններ և համագործակցություններ» (Global partnerships and collaborations), գնահատված ծախսեր` 72,750,000 դրամ: Սկիզբը՝ 01.01.2021 թ., ավարտը՝ 31.12.2022 թ.: | ||||
6. 1991 ստորաբաժանում, գնահատված ծախսեր՝ 1,333,750,000դրամ: Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.: | ||||
7. «Կենսագիտության ինկուբատոր», գնահատված ծախսեր՝ 252,200,000դրամ: Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.: | ||||
8. «Համակարգչային գիտության և արհեստական բանականության դասընթաց ավագ դպրոցականների համար»՝ գնահատված ծախսեր 208,550,000դրամ: Ծրագիրը կթիրախավորի կրթության ոլորտում հավակնոտ և կայուն արդյունքներ ստանալու համար հիմք հանդիսացող հետևյալ բաղադրիչները՝ 1. Կրթական ծրագրի ստեղծում/բարելավում․ յուրաքանչյուր խմբի պահանջներին համապատասխան կստեղծվի հավակնոտ կրթական ծրագիր՝ հիմք ընդունելով համաշխարհային լավագույն փորձը, ինչպես նաև միջազգային ու տեղական մասնագետների կարծիքը, ՀՀ բոլոր մարզերի աշակերտների համար ծրագիրը հասանելի դարձնելու նպատակով կմշակվի հեռավար ուսուցման հնարավորություն։ Ծրագիրը ի սկզբանե կպիլոտավորվի ՀՀ ընտրված դպրոցների և միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար։ Փաստերի վրա հիմնված ծրագրի գնահատումը կայուն հիմք կհանդիսանա հետագայում ՀՀ ողջ տարածքով ծրագրի արդյունավետ ընդլայնման համար։ Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.: | ||||
9. Աշխատավարձի և ֆիզիկական անձանց կողմից ծառայությունների մատուցման գծով ծախսեր, այդ թվում՝ վարչական աշխատակազմի և գիտական ու տեխնոլոգիական մասնագետների աշխատավարձ` 790,080,000 դրամի և քաղ. իրավական ծառայություններ` 48,000,000 դրամի: Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.: | ||||
10. Տարածքների (ապրանքանյութական արժեքների պահեստավորման համար), գրասենյակների (վարչական աշխատակազմի և գիտական և տեխնոլոգիական ոլորտի մասնագետների աշխատանքների համար), դրանց վերանորոգման, դիզայնի, կահավորման, ներքին հարդարման աշխատանքներ: Գրասենյակային գույքի, սարքավորումների ձեռքբերում, պահնորդային, մաքրության և այլ տեխնիկական-մասնագիտական ծառայություններ, կոմունալ վճարներ, այդ թվում՝ նաև հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծախսեր, տնտեսական և գրասենյակային այլ ծախսեր` 145,532,980 դրամ: Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.: | ||||
11. Շարժական գույքերի վերանորոգման, ընթացիկ սպասարկման ծառայություններ` 6,305,000 դրամ: Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.: | ||||
12. Խորհրդատվական ծառայություններ, այդ թվում՝ իրավաբանական, հաշվապահական, թարգմանչական և մասնագիտական, հետազոտական և այլ համանման ծառայություններ` 24,250,000 դրամ: Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.: | ||||
13. Գործուղման ծախսեր՝ հյուրանոցային ծառայություններ, տրանսպորտային ծառայություններ, ավիատոմսեր և օրապահիկներ, որը նախատեսված է կազմակերպական աշխատակազմի, ծրագրի ղեկավար անձնակազմի համար, աշխատակիցների միջազգային և տեղական գործուղումներ (ծրագրի արտասահմանյան գրասենյակներ, հանդիպումներ արտասահմանյան գործընկերների հետ, ծրագրի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման, փորձի փոխանակման նպատակով)` 104,760,000 դրամ: Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ. | ||||
14. Տրանսպորտային ծառայություններ, վառելիք, լոգիստիկ ծախսեր, մաքսային, բրոքերային և այլ միջնորդական ծառայություններ` 12,125,000 դրամ: Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.: | ||||
15. Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր, տպագրական և դիզայներական ծառայություններ, այդ թվում՝ բուկլետների, այցեքարտերի, տոմսերի, հրավիրատոմսերի, հուշանվերների և այլ փաստաթղթերի գնում/տպագրություն և ձևավորում, ՎԵԲ կայքի մշակում` 21,679,500 դրամ: Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.: | ||||
16. Աշխատակազմի առողջական ապահովագրության ծախսեր` 10,400,000 դրամ: Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.: | ||||
17. Բանկային ծառայությունների գծով ծախսեր` 2,120,000 դրամ: Սկիզբ՝ 01.01.2021 թ., ավարտ՝ 31.12.2022 թ.: | ||||
|
Ընդհանուր` |
3,600,402,480 դրամ | ||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների նկարագիրը |
Գործարքներ, որոնցով ակնկալվում է հարկերի և տուրքերի գծով արտոնություններ՝ - Գիտական և տեխնոլոգիական մշակումներ ու գյուտեր, ֆունդամենտալ և կիրառական հետազոտություններ անցկացնելու համար անհրաժեշտ սարքավորումների, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում կամ ներմուծում` 1,344,905,000 դրամի, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային ծրագրային ապահովման լիցենզիաների ձեռքբերում` 177,995,000 դրամի, - Միջոցառումների կազմակերպում, այդ թվում՝ հյուրանոցային, բանկետային և սննդի տրամադրման, ավիատոմսերի ձեռքբերման, տարածքների վարձակալության, տեխնիկայի վարձակալության, համաժամանակյա թարգմանության, ապրանքների ձեռքբերման և ներմուծման գծով ծախսեր՝ 163,930,000 դրամի, - Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր՝ տպագրական և դիզայներական ծառայություններ, վեբ կայքի մշակում, ապահովում՝ 78,001,500 դրամի, - Մասնագիտական խորհրդատվական ծառայություններ, այդ թվում՝ թարգմանչական և մասնագիտական, հետազոտական, աուդիտորական և հաշվապահական, իրավաբանական և այլ համանման ծառայություններ 34,920,000 դրամի, - Վարչական գրասենյակների, տարածքների վարձակալություն, կոմունալ, պահնորդային, սանիտարական աշխատանքների, կապի, ինտերնետային ծառայությունների վճարներ` 127,587,980 դրամի, - Տրանսպորտային ծառայություններ, լոգիստիկ ծախսեր, մաքսային, բրոքերային և այլ միջնորդական ծառայություններ` 38,800,000 դրամի, - Շարժական գույքերի սպասարկման, վերանորոգման ծառայություններ` 6,305,000 դրամի: | ||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
- 209,520,000 դրամ վարչական աշխատակիցների աշխատավարձը, | ||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամը համագործակցում է հետևյալ մարմինների և անձանց հետ․ - ՀՀ նախագահ (նախատեսվում է համագործակցություն գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների շրջանակներում) - ՀՀ վարչապետ և աշխատակազմ (համագործակցություն գիտակրթական տարբեր ոլորտներում հանրային քաղաքականության մշակման, ինչպես նաև տեխնոլոգիական և նորարական էկոհամակարգում բարեփոխումների ծրագրման և իրականացման շրջանակներում) - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կրթական և գիտական ոլորտում այնպիսի ծրագրերի իրականացում, ինչպիսիք են օրինակ ADVANCE դրամաշնորհային ծրագիրը, Fellowship կրթաթոշակային ծրագիրը, AI Bootcamp ծրագիրը՝ տվյալագիտության և արհեստական բանականության վերաբերյալ 8-շաբաթյա ինտենսիվ դասընթացը) - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (համագործակցություն սթարթափային էկոհամակարգի բարելավմանն ուղղված ծրագրերի շրջանակներում) - ՀՀ պաշտպանության նախարարություն (համագործակցություն «1991 ստորաբաժանում» ծրագրի շրջանակներում) - Այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ (համագործակցություն կրթական և համայնքային զարգացման ծրագրերի շրջանակներում) | ||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն |
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |