ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի հունիսի 28-ին
«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 ապրիլի 2001 թվական, ՀՕ-162, այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի՝ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքները 1994 թվականից ազատվում են հողի հարկից:
Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի՝ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքների համար հողի հարկ վճարողներն ազատվում են 1994 թվականի և հետագա տարիների համար հաշվարկված հողի հարկը սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված տույժերից:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի երրորդ մասում «1994-1999 թվականների» բառերը փոխարինել «1994 թվականի և հետագա տարիների» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|