04.12..2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1972-Ա
«ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԸ ՆԵՐԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԾԱՎԱԼԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանյան կրկես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) ներել պայմանագրով ստանձնած ներդրումների չկատարման արդյունքում հաշվարկված 7.200.000 դրամ տույժերի գծով պարտավորությունները:
2. Սահմանել, որ ընկերությունը պարտավորվում է՝
1) ամբողջությամբ ավարտել շենքի շինարարական աշխատանքները 2021 թվականի դեկտեմբերի 31-ին, որի դրությամբ կատարված ներդրումների ընդհանուր ծավալը պետք է կազմի 6.000.000.000 դրամ գումար.
2) շինարարական աշխատանքների ավարտից հետո մեկ տարվա ընթացքում կնքել աշխատանքային պայմանագրեր 30 աշխատակցի հետ՝ այն կնքելու պահին «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշումից բխող համապատասխան համաձայնագիր՝ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.08.2023, N 1481-Ա | 01.09.2023, N 1972-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|