ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2020 թվականի N 711-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԱԿԱՆՆԵՐԻ ՎՏԱՆԳԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 179,352,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիր Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Կապիտալ Մոթորս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02654035) 2020 թվականի հոկտեմբերի 9-ին կնքված N 0052 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Kia Sportage 2.4 6A/T մակնիշի (նույնականացման համարը՝ U5YPG81CDLL895408) ավտոմեքենայի ձեռքբերում՝ 10,750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2020 թվականի հոկտեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վառելանյութի մատակարարում` 1,055,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. նոյեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. նոյեմբերի 30-ի N 711-Ա որոշման |
«Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիր Հայաստանի Հանրապետությունում»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագիրը նպատակ ունի նվազեցնել պայթուցիկ մնացորդների և ականների վտանգը և ազդեցությունը՝ դրանց ռիսկերի վերաբերյալ ուսուցման և իրազեկվածության բարձրացման հանրային քարոզարշավների ու անմիջական հաղորդակցությունների իրականացման միջոցով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով: |
3. |
Բարեգործը |
ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպություն՝ Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի միջոցով Հեռ.՝ +35230637597, Էլ. Հասցե՝ anne.seguin@nspa.nato.int Հեռ՝ +374 77716718, Էլ. Հասցե՝ margarita@chde.am |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր: Բնագավառը՝ առողջապահություն, կրթություն, աղետների ռիսկի նվազեցում |
6. |
Ծրագրի բյուջեն |
179 352 000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ 4 մարզերի 42 ազդակիր համայնքների բնակչություն, 109 կրթական հաստատությունների 250 ուսուցիչներ և 25000 աշակերտներ: Առնվազն 120,000 տղամարդիկ, կանայք, տղաներ և աղջիկներ կդառնան ծրագրի շահառուներ` սովորելով պայթուցիկ վտանգներից արդյունավետ պաշտպանվելու գիտելիքներ և յուրացնելով պայթուցիկ վտանգների առկայության մասին հաղորդելու հմտություններ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01.06.2020 – 31.05.2022 Ծրագրի մեկնարկից մինչև ծրագրի բարեգործական որակումն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասով հարկային արտոնություններ չեն ակնկալվում: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով`
1․ Համայնքահեն միջոցառումների իրականացում, որը ներառում է բոլոր ազդակիր համայնքներում ծրագրի ներկայացման հանդիպումների կազմակերպում, շահառու մարզերի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և շահագրգիռ կողմերի հետ համակարգման հանդիպումների կազմակերպում, կարիքի գնահատման և ծրագրի ազդեցության վերաբերյալ հետազոտությունների իրականացում, հետևանքների մեղմացման միջոցառումների իրականացում, ներառյալ անվտանգ խաղահրապարակների կառուցում, վտանգավոր տարածքների պաշտպանիչ պատերի կառուցում կամ վերանորոգում և այլ: Իրականացման ժամանակահատված՝ 01.06.2020- 31.05.2022 թթ.: Բյուջե՝ 59,208,600 դրամ 2․ Դպրոցական միջոցառումների իրականացում, որը ներառում է ազդակիր համայնքների կրթական հաստատությունների համար նախատեսված կրթական նյութերի և փաթեթների մշակում, իրազեկվածության բարձրացման նյութերի մշակում և տպագրում, վերապատրաստումների և դասընթացների իրականացում, դպրոցներում թեմատիկ մրցույթների կազմակերպում և իրականացում: Իրականացման ժամանակահատված՝ 01.06.2020 - 31.10.2021թթ. Բյուջե՝ 82,949,700 դրամ 3. Ծրագրի տեսանելիության ապահովում, որը ներառում է ծրագրի իրականացման և արձանագրվող արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման նյութերի մշակում և հանրայնացում, տեղեկատվական նյութերի տարածում: Իրականացման ժամանակահատված՝ 01.06.2020 - 31.05.2022թթ. Բյուջե՝ 5,021,000 դրամ 4. Ծրագրի կազմակերպչական և պահպանման ծախսեր, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ, ՀԿԽԸ աշխատակիցների գիշերակացի ապահովման համար հյուրանոցային և սննդի ծառայությունների ձեռքբերում, տրասնպորտային ծախսեր և մոնիտորինգի, գնահատման և հաշվետվությունների մշակման ծառայությունների ձեռքբերում: Իրականացման ժամանակահատված՝ 01.06.2020 - 31.05.2022 թթ. Բյուջե՝ 32,172,700 դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր` 1. Բնակչության շրջանում ականների և պայթուցիկ մնացորդների վերաբերյալ դասընթացների և միջոցառումների համար հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում՝ 24,909,450 դրամ արժողությամբ: 2. Դասընթացների մասնակիցների համար սննդի ձեռքբերում՝ 6,150,000 դրամ արժողությամբ: 3. Դասընթացների մասնակիցների տեղափոխման ծառայությունների ձեռքբերում՝ 9,472,835 դրամ արժողությամբ: 4. Դասընթացների և դպրոցներում միջոցառումների համար գրենական պիտույքների և այլ նյութերի ձեռքբերում՝ 19,239,000 դրամ 5. Իրազեկող ու կրթական նյութերի և վահանակների դիզայնի և տպագրական ծառայությունների ձեռքբերում՝ 28,659,200 դրամ արժողությամբ: 6. Կրթական և մեթոդական նյութերի մշակման ծառայությունների ձեռքբերում՝ 7,194,000 դրամ արժողությամբ: 7. Մոնիտորինգի, գնահատման և հաշվետվությունների մշակման ծառայությունների ձեռքբերում՝ 6,505,000 դրամ արժողությամբ: 8. Մարզերում դժվարհասանելի համայնքներում համայնքահեն միջոցառումների իրականացման համար 4x4 մեքենայի ձեռքբերում՝ 10,750,000 դրամ արժողությամբ: 9. Մեքենաների համար վառելիքի ձեռքբերում՝ 5,978,400 դրամ արժողությամբ 10. Մեքենաների պահպանման ծառայությունների ձեռքբերում՝ ՝ 1,399,200 դրամ արժողությամբ: 11. Հետևանքների մեղմացման միջոցառումների իրականացման համար շինարարական նյութերի և այլ օժանդակ նյութերի ձեռքբերում՝ 34,717,600 դրամ արժողությամբ: 12. Շինարարական նյութերի դեպի դժվարհասանելի համայնքներ բեռնափոխադրման ծառայությունների ձեռքբերում՝ 3,180,000 դրամ արժողությամբ: Ծրագրի մեկնարկից մինչև ծրագրի բարեգործական որակումն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասով հարկային արտոնություններ չեն ակնկալվում: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 32,172,700 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ՝ 14,839,697 դրամ արժողությամբ, ՀԿԽԸ աշխատակիցների գիշերակացի ապահովման համար հյուրանոցային և սննդի ծառայությունների ձեռքբերում՝ 3,450,403 դրամ արժողությամբ, բենզինի ձեռքբերում ՀԿԽԸ մեքենաների համար՝ 5,978,400 դրամ արժողությամբ, մեքենաների սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 1,399,200 դրամ արժողությամբ և մոնիտորինգի, գնահատման և հաշվետվությունների մշակման ծառայությունների ձեռքբերում՝ 6,505,000 դրամ արժողությամբ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի շրջանակներում հաստատվելու է սերտ համագործակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, մարզպետարանների, թիրախային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ ականազերծման գործողությունների ազգային մարմնի՝ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի, Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսված է ամսական հաշվետվությունների տրամադրում, և պարբերաբար մոնիթորինգային այցերի կազմակերպում: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |