ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2020 թվականի N 700-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից բժշկական պարագաներ՝ Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերաններին անհատույց հանձնելու նպատակով՝ 42.77 կգ ընդհանուր քաշով, 1,425 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 270 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից բժշկական պարագաներ՝ Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերաններին անհատույց հանձնելու նպատակով՝ 12 տեղ, 333 կգ ընդհանուր քաշով, 2,565 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 150 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
3) ԱՄՆ-ից բարերար Արտակ Մաթևոսյանի կողմից նոր հագուստ և կոշիկներ՝ Արցախից տեղափոխված բնակիչներին անհատույց հանձնելու նպատակով՝ 7 տեղ, 116 կգ ընդհանուր քաշով, 200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 768 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. նոյեմբերի 30 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|