Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2020 թվականի N 680-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 379-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի հունիսի 11-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գյումրիում նոր, ժամանակակից բժշկական հաստատության կառուցում» ծրագրի մասին» N 379-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետում «337,386,000 դրամ» բառերը փոխարինել «386,681,901 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված վերելակը (17,800 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,510,900 դրամ, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. նոյեմբերի 5 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. նոյեմբերի 5-ի N 680-Ա որոշման |
«ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1 |
Ծրագրի նպատակը |
Շիրակի մարզի մինչև 14 տարեկան երեխաներին անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնություն տրամադրելու նպատակով՝ կառուցել ժամանակակից պայմաններին համապատասխանող ատամնաբուժական և ակնաբուժական բժշկական հաստատություն | |
2 |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով այլ արտոնություններից | |
3 |
Բարեգործը |
Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցություն (ԱՄՆ – Նյու-Յորք, 381 Պարկ Ավենյու Սաութ) | |
4 |
Ծրագիրը կատարողը |
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցեն` ք.Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ-01533153: | |
5 |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաք, բնագավառը՝ առողջապահական | |
6 |
Ծրագրի բյուջեն |
386,681,901 ՀՀ դրամ | |
7 |
Բարեգործություն ստացողը |
Շիրակի մարզի մինչև 14 տարեկան երեխաները | |
8 |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագրի իրականացումը նախատեսված է սկսել 2019 թ. հունիսի 2-ին և ավարտել մինչ 2020 թ. դեկտեմբերի 31-ը: | |
9 |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում 2019 թ. նախատեսվում է իրականացնել կառուցվելիք շենքի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակումը, մշակված նախագծային փաստաթղթերի համաձայնեցումն իրավասու մարմինների հետ, ավարտին հասցնել շենքի շինարարական աշխատանքների հիմնական մասը: | |
Ծրագրի շրջանակներում 2020 թ. նախատեսվում է ապահովել շենքի շահագործման փաստագրումը, սարքավորումներով հագեցումը և կահավորումը: | |||
Նշված միջոցառումների իրականացման համար 2019 թ. հունիսից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը նախատեսված են ֆինանսական միջոցներ՝ 386,681,901 ՀՀ դրամի չափով, որոնք, ըստ ուղղությունների, բաշխված են հետևյալ ձևով. | |||
Էսքիզային նախագծի մշակում և վերջինիս հաստատում |
1 250 000 | ||
Նախագծային աշխատանքներ և նախագծի փորձաքննություն, այդ թվում՝ գնային առաջարկի փաստաթղթերի պատրաստում |
6 000 000 | ||
Հեղինակային հսկողություն |
1 750 000 | ||
Վերանախագծային աշխատանքներ |
2 000 000 | ||
Կահույքի պատրաստման աշխատանքներ |
4 983 333 | ||
Շինարարական աշխատանքներ, այդ թվում՝ նյութերի ձեռքբերում, սարքավորումների ձեռքբերում, շինարարական նյութերի ներմուծում, կահավորում, թույլտվությունների և համաձայնությունների ստացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքեր, վճարներ և այլն։ |
370 698 568 | ||
Ընդամենը |
386 681 901 | ||
10 |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Օգտվելու ենք տարբեր մատակարարող կազմակերպություններից մատուցվող ծառայություններից` | |
Կնքվելու են պայմանագրեր էսքիզային նախագծի մշակման և վերջինիս հաստատման համար |
1 250 000 | ||
Կնքվելու են պայմանագրեր նախագծային աշխատանքների և նախագծի փորձաքննության պատրաստման համար |
6 000 000 | ||
Կնքվելու է պայմանագիր հեղինակային հսկողություն իրականացնելու համար |
1 750 000 | ||
Վերանախագծային աշխատանքներ |
2 000 000 | ||
Կահույքի պատրաստման աշխատանքներ |
4 983 333 | ||
Շինարարական նյութերի ձեռքբերում |
32 006 030 | ||
Վերելակի ձեռքբերում / ներմուծում |
10 306 538 | ||
Կնքվելու են պայմանագրեր շինարարական աշխատանքների կազմակերպման համար, այդ թվում՝ նյութերի ձեռքբերում, սարքավորումների ձեռքբերում, կահավորում, թույլտվությունների և համաձայնությունների ստացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքեր, վճարներ, ինչպես նաև նախատեսվում է շինարարական նյութերի ներմուծում |
328 386 000 | ||
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախեր չեն նախատեսվում։ |
|
12 |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործության ոլորտը համակարգող լիազոր մարմին, բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, ՀՀ Շիրակի մարզպետարան, Գյումրիի քաղաքապետարան, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե: | |
13 |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
«Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությանը /ԱՄՆ/ և «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ անդամներին ամսական և տարեկան հաշվետվությունների ներկայացում, ՀՀ օրենսդրության շրջանակներում Գյումրու քաղաքապետարանի կողմից ծրագրի իրականացման ընթացքի ուսումնասիրություն, ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ՀՀ օրենքով սահմանված հաշվետվությունների/հաշվարկների ներկայացում, ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով, ՀՀ կառավարության 16.01.2003 թ. թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |