Official
Հայաստանի Հանրապետության
օ ր ե ն ք ը
Ընդունված է 2002 թվականի ապրիլի 3-ին
«պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու մասին
Հո
դված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 19-րդ հոդվածում`ա) 9.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«9.7. հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար`
այդ թվում`
ա) 9.7.1. հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար`
9.7.1.1. |
Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան | բազային տուրքի 300-պատիկի չափով |
9.7.1.2. |
Երևան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան | բազային տուրքի 200-պատիկի չափով |
9.7.1.3. |
Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան | բազային տուրքի 100-պատիկի չափով |
9.7.1.4. |
Մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան | բազային տուրքի 50-պատիկի չափով |
բ) 9.7.2. ռադիոհաղորդումների հեռարձակման համար`
9.7.2.1. |
Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան | բազային տուրքի 150-պատիկի չափով |
9.7.2.2. |
Երևան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան | բազային տուրքի 100-պատիկի չափով |
9.7.2.3. |
Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան | բազային տուրքի 50-պատիկի չափով |
9.7.2.4. |
Մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան | բազային տուրքի 25-պատիկի չափով |
Միաժամանակ հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների հեռարձակման գործունեության իրականացման դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը:».
բ) ուժը կորցրած ճանաչել 9.6-րդ և 9.8-րդ կետերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան 29 ապրիլի 2002 թ. ՀՕ-321 |
Information
Act Info
Changes and incorporations
Relations
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Number
ՀՕ-321
Type
Օրենք
Act type
Base act (10.05.2002-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.05.10/24(548) Հոդ.320
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
03.04.2002
Enactment location
Երևան
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
29.04.2002
Effective date
10.05.2002
Main act
03.04.2002, ՀՕ-321
Change history
Changed acts
Changing act
Incorporation
Has made changes in following acts
Corresponding incorporation for each change
Synchronous scrolling
General relations
Judicial Precedents
Official clarifications
Anti-constitutional