ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի ապրիլի 2-ին
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետի երրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Պետական և համայնքային ենթակայության մշակութային, դպրոցական, նախադպրոցական հաստատությունների մինչև 20 հազար դրամ աշխատավարձ սահմանված հաստիքը ոչ լրիվ դրույքով զբաղեցնող վարձու աշխատողի համար սույն կետի առաջին մասով սահմանված սոցիալական վճարը գործատուն հաշվարկում և լիազոր մարմին է փոխանցում վարձու աշխատողի զբաղեցրած ոչ լրիվ դրույքին համամասնորեն:».
բ) 5-րդ կետի երկրորդ մասը «60 հազար դրամը» բառերից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ՝
«Վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերը սոցիալական վճարներ են կատարում նաև վարձու աշխատողների համար՝ գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետը «լիազոր մարմին են վճարում» բառերից հետո լրացնել «ամսական» բառով.
բ) 4-րդ կետից հանել «՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը և կետը լրացնել «Հաշվետվության ձևը, լրացման կարգը մշակում ու հաստատում է լիազոր մարմինը և գրանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» նախադասությամբ.
գ) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Եթե օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և լիազորված մարմին փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է լիազորված մարմին տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների մասին:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածից հանել «՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով» բառերը: Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Սոցիալական վճարների հավաքագրումն ու գանձումն ապահովող լիազորված մարմնի տարեկան բյուջեն ընդունվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|