ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների` 2000 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված և չվճարված (չգանձված) հարկերի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը` նախատեսելով դրանց մարումը 2006-2009 թվականներին, ըստ տարիների, հավասար չափերով:
ՀՈԴՎԱԾ 2. «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկերի գծով հաշվարկված և չվճարված (չգանձված) տույժերի և տուգանքների վճարումից:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|