14.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2020 թվականի N 1493-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1315-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով ու 34-րդ հոդվածի 1-ին մասով և «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 59-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1315-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) ականջապիտակները, որոնք պետք է պատրաստված լինեն ջերմակայուն պոլիմերային նյութից. «իգական» կցամասի երկարությունը՝ 60 մմ-ից մինչև 75 մմ, լայնությունը՝ 50 մմ-ից մինչև 65 մմ, իսկ «արական» կցամասի երկարությունը՝ 55 մմ-ից մինչև 65 մմ, լայնությունը՝ 50 մմ-ից մինչև 65 մմ, երկկողմանի ընթեռնելի նույնանման նիշերով պիտակներն ամրացվում են կենդանու ձախ և աջ ականջներին՝ նախատեսված հատուկ դակիչով.».
2) 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) անձնագիրը՝ խոշոր եղջերավոր կենդանիների համար, որը հատկացվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ականջապիտակ ունեցող յուրաքանչյուր կենդանու համար։ Կենդանու անձնագրում ներառվում են կենդանու հաշվառման համարը, ծննդյան տարեթիվը, սեռը, ցեղը, տեղաշարժի մասին տվյալները, անասնաբուժական միջոցառումների անվանումները և դրանց իրականացման ժամկետները, սպանդի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ամիսը, ամսաթիվը, տարեթիվը։ Անձնագիրը լրացնելուց հետո այն տրվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ նրանց կողմից լիազորված անձին.».
3) 6-րդ կետի 1-ին ենթակետում «երկարությամբ,» բառը փոխարինել «երկարությամբ և» բառերով.
4) 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) անձնագիրը՝ մանր եղջերավոր կենդանիների համար, որը հատկացվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ականջապիտակ ունեցող յուրաքանչյուր կենդանու համար։ Կենդանու անձնագրում ներառվում են կենդանու հաշվառման համարը, ծննդյան տարեթիվը, սեռը, ցեղը, տեղաշարժի մասին տվյալները, անասնաբուժական միջոցառումների անվանումները և դրանց իրականացման ժամկետները, սպանդի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ամիսը, ամսաթիվը, տարեթիվը։ Անձնագիրը լրացնելուց հետո այն տրվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ նրանց կողմից լիազորված անձին.».
5) 11-րդ, 12-րդ, 13-րդ և 15-րդ կետերում «ֆիզիկական և» բառերը փոխարինել «ֆիզիկական կամ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|