ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2019 թվականի N 1293-Լ
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետով և 4.1-ին մասով, 15-րդ հոդվածի «ա» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Ծրագիրը սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 1 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1293-Լ որոշման |
Տ Ա Ր Ե Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Հանձնարարականի կա- տարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը |
Կատարման պատասխանատուն |
Համակա- |
Ժամկետը |
2020 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը | ||||||
1. Կառավարման համակարգի կատարելագործում | ||||||||||||
1.1 |
«Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման համակարգի բարելավում |
1) «Սևան» ազգային պարկ»-ի ռեկրեացիոն գոտում հանրային լողափի կազմակերպում |
Շրջակա միջավայրի նախարարություն |
Արտակարգ իրավիճակների նախարարություն |
2020 թ. և շարու նակական |
«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||||||
2) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կարողությունների զարգացում (մասնավորապես՝ տարեկան անտառպլանավորման, հատատեղերի հատկացման տեղորոշման), |
Շրջակա միջավայրի նախարարություն |
«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
2020թ. |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||||||||
2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ | ||||||||||||
2.1 |
Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի մոնիթորինգի իրականացում |
1) Սևանա լճի և նրա ջրհա- վաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության մոնիթորինգի իրականացում, |
Շրջակա միջավայրի նախարարություն |
Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2020 թ. և շարու նակական |
«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկա- տվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող «Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի շրջանակներում | ||||||
2.2 |
Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության ազդեցության գնահատում Սևանա լճի էկոհամակարգի վրա |
Սնուցող նյութերի ազդեցության գնահատում, հատակային նստվածքներում որոշ ինդիկատորային ցուցանիշների (ընդհանուր ֆոսֆոր, ընդհանուր ազոտ, երկաթ) քանակության ավելացման գնահատում |
Շրջակա միջավայրի նախարարություն |
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2020 թ. |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||||||
2.3 |
Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման |
Առաջնահերթ մաքրման ենթակա, մասնավորապես՝ ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրում, շուրջ 271.0 հա |
Շրջակա միջավայրի նախարարություն |
Գեղարքունիքի մարզպետարան |
2020 թ. և շարունա- կական |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` | ||||||
2.4 |
Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնում |
Լճի շրջակայքում անտառաշերտի հիմնում |
Շրջակա միջավայրի նախարարություն |
Գեղարքունիքի մարզպետարան |
2020 թ. և շարունա- կական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||||||
2.5 |
Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածք ների մաքրման աշխատանքների իրականացում |
Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների ապամոնտաժում և թափոնների մաքրում |
Ինքնակամ կառուցված շենք-շինությունների սեփականատերեր (համաձայնությամբ) |
Շրջակա միջավայրի նախարարություն |
2020 թ. և շարունա- կական |
Ինքնակամ կառուցված մաքրման ենթակա շենք-շինությունների սեփականատերերի միջոցների հաշվին, տիրազուրկ շինությունների դեպքում՝ | ||||||
2.6 |
Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների հաշվառում, օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում |
կենդանական ռեսուրսների, այդ թվում` ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և օգտագործման թույլատրելի չափաքա նակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասի րում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում |
Շրջակա միջավայրի նախարարություն |
Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2020 թ. և շարունա կա կան |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` | ||||||
2.7 |
Անտառշերտերի և |
Ափամերձ անտառների գույքագրման և հողօգտագործման քարտեզների թարմացման նպատակով տեխնիկական առաջադրանքի կազմում |
Շրջակա միջավայրի նախարարություն |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
2020թ. և շարունակական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||||||
2.8 |
«Սևան» ազգային պարկի և համայնքների միջև սահմանների ճշգրտում |
«Սևան» ազային պարկի սահմանների չափագրում, կոորդինատների ճշգրտում և ամրագրում։ |
Շրջակա միջավայրի նախարարություն |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
2020թ. և շարունակական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||||||
2.9 |
Սևանա լճի ջրհավաք ավազանում առաջացած կեղտաջրերի մաքրում |
Լճի անմիջապես ափամերձ տարածքում գործող հանգստի և սպասարկման օբյեկտներում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրում |
Տնտեսվարող սուբյեկտներ |
Շրջակա միջավայրի նախարարություն |
2020թ. և շարունակական |
Տնտեսվարող սուբյեկտների միջոցների հաշվին | ||||||
2.10 |
Գավառի, Մարտունու և Վարդենիսի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններին կից կենսաբանական մաքրման բաղադրիչի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում |
Կենսաբանական մաքրման բաղադրիչի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և հաստատում։ Պիլոտային մեկ մաքրման կայանում կենսաբանական մաքրման բաղադրիչի կառուցում՝ համապատասխան ֆինանսավորման առկայության պարագայում |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
Շրջակա միջավայրի նախարարություն |
2020 թ. և շարու նակական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||||||
2.11 |
Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում գտնվող ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտի ռեկուլտիվացման նախնական ծրագրերի ելակետային տվյալների փաթեթների մշակում |
Հավաքագրել և ստեղծել ելակետային տվյալների և տեղեկատվական թվային քարտեզների փաթեթ, ինչը կներառի Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում գտնվող ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտի շրջակա միջավայրի բաղադրիչների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն՝ թափոնների օբյեկտում կուտակված թափոնների ծավալ, քիմիական բաղադրություն, հողերի և ջրերի աղտոտվածություն |
Շրջակա միջավայրի նախարարություն |
2020 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում | |||||||
2.12 |
Ձկան պաշարների համալրում |
էնդեմիկ և հազվագյուտ ձկնա տեսակների վերարտադրության ապահովում, մանրաձկան բացթողում |
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ |
Շրջակա միջավայրի նախարարություն Գեղարքունիքի մարզպետարան |
2020թ. և |
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում | ||||||
2.13 |
«Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրություն |
Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահ պանություն, վերարտադրություն, գիտական ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում, հետազոտման տեխնոլոգիաների կիրառություն |
Շրջակա միջավայրի նախարարություն |
Գիտությունների |
2020 թ. և շարունա կական |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` | ||||||
2.14 |
Ապօրինի աղբավայրերի գոյացման գործընթացի կանխման և վերահսկողության իրականացման ուղղությամբ միջոցների ձեռնար կում, գույքագրման տվյալների համաձայն լուծարման ենթակա աղբավայրերի ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարում |
աղբավայրերի բարեկարգում և կանոնավոր աղբահանության կազմակերպում |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
Քաղաքաշինության կոմիտե |
2020թ. և շարունակական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||||||
2.15 |
Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ջրային համակարգի հավատարմագրային կառավարման իրականացում |
Արփա-Սևան հիդրոտեխնիկական կառույցի շահագործում և պահպանում՝ օրենսդրությամբ սահմանված նորմերի համաձայն |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության |
2020թ. |
2004 թվականի օգոստոսի 17-ին կնքված N ԾՁԲ-04/36 պայմանագրի համաձայն, որով նախատեսվել է Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ջրային համակարգը հանձնել հավատարմագրային կառավարման («Արփա-Սևան» ԲԲԸ), նախատեսվում է 2020 թվականի ավարտը Արփա-Սևան թունելի պահպանման և շահագործման նպատակով հավատարմագրային կառավարչի պահպանման ծախսերի համար հատկացնել 205,800.0 հազ. դրամ: | |||||||
2.16 |
Սևանա լճի և նրա |
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման (այսուհետ` որոշում) հաստատումից հետո` հիմք ընդունելով նախորդ տարվա «Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» միջոցառման ամփոփ արդյունքները, կատարվում է լրացում որոշման «Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը» Հավելվածում |
Շրջակա միջավայրի նախարարություն |
Գիտությունների |
2020թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հավելված
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման,
պահպանման, վերարտադրման,
բնականոն զարգացման և օգտագործման
2020 թվականի տարեկան ծրագրի
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՈՐԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
NN ը/կ |
Ձկան տեսակը |
Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը (տոննա) |
Ձկնորսության համար թույլատրելի քաշը միավորի համար (գրամ) |
Ձվադրման ժամանակահատվածը | ||||
1. |
Սիգ |
300 |
400 գրամից ոչ պակաս |
դեկտեմբեր-հունվար | ||||
2. |
2020 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։ | |||||||
Ընդհանուր պահանջներ | ||||||||
3. |
Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։ | |||||||
4. |
Սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի): | |||||||
5. |
Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։ | |||||||
6. |
Արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը սույն հավելվածի 1-ին կետերով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ։ | |||||||
7. |
Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով։ | |||||||
8. |
(կետն ուժը կորցրել է 27.08.20 N 1421-Լ) | |||||||
9. |
Արգելվում է ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով Սևանա լիճ մուտք և ելք գործել լողամիջոցների համար սահմանված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից։ | |||||||
10. |
Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։ |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Քարտեզ-սխեմա
(հավելվածը խմբ. 18.06.20 N 1021-Լ, փոփ. 27.08.20 N 1421-Լ)
(ծրագիրը խմբ. 18.06.20 N 1021-Լ, փոփ. 27.08.20 N 1421-Լ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |