Գլխավոր տեղեկություն
Համար
N 1406-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.08.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2020 թվականի N 1406-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքը (այսուհետ՝ գույք) և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասերը` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գույքի գնահատված արժեքը՝ համաձայն հավելվածի.

2) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գները՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի.

3) որ աճուրդի հաղթողը (այսուհետ` գնորդ) պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքները` համաձայն հավելվածի.

4) աճուրդին մասնակցելու նախավճարը՝ գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում ներառված գույքի նկատմամբ կնքված անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պայմանագրերի լուծումը՝ շենք, շինությունների ներսում առկա շարժական գույքի տեղափոխման համար սահմանելով երկամսյա ժամկետ.

2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.

4) աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նախատեսել, որ գնորդը վճարումները կատարում է աճուրդի արձանագրությունն ստորագրելու օրվանից՝ մեկամսյա ժամկետում.

5) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երեք աճուրդ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով.

6) գնորդի կողմից առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Գնորդի կողմից սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում մուծված նախավճարը չի վերադարձվում, աճուրդը համարվում է չկայացած, և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով։

5. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. օգոստոսի 28

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 27-ի N 1406-Ա որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ՝ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Գույքի անվա-նումը

Գույքի հասցեն

Շենք, շինու-թյուն-ների մակե-րեսը

(քառ. մետր)

Հողա-մասի մակերեսը

(քառ. մետր)

Գույքի գնա-հատված արժեքը

(դրամ)

Հողի կադաստ-րային արժեքը

(դրամ)

Վաճառքի մեկնար-կային գինը

(դրամ)

Գույքի գնա-հատման ամսաթիվը

Գույքի արժեքի որոշման հետ կապված գումարը

(դրամ)

Անհատույց օգտագործման իրավունքով զբաղեցնող սուբյեկտի անվանումը

1.

Ոչ բնակելի տարածք

քաղ. Երևան, Կենտրոն համայնք, Մաշտոցի պողոտա N 9 շենք, N 32 ոչ բնակելի տարածք

128.0

51.68 (բաժնային մաս)

77 679 200

3 100 800

77 679 200

16.09.2019 թ.

30 000

«Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ

2.

Ոչ բնակելի տարածք

քաղ. Երևան, Ազատամարտիկների պողոտա 82/2 շենք,

1 շինություն

1174.8

518.6 (բաժնային մաս)

139 792 474

3 609 526

139 792 474

21.10.2019 թ.

146 976

«Շաքարախտով հիվանդ երեխաների ասոցիացիա» ՀԿ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան