Գլխավոր տեղեկություն
Համար
N 488-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.08.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2020 թվականի N 488-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՁԵՌՔԻ ՀԱԿԱՄԱՆՐԷԱԿԱՆ ԱԽՏԱՀԱՆԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 840,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ձեռքի հակամանրէական ախտահանիչ նյութերի ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456)՝ «Էկոֆորմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07618752) 2020 թվականի հուլիսի 20-ին կնքված N ԱԲՍ-ԿՎ-15/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ախտահանիչ նյութերի ձեռքբերում՝ 840,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. օգոստոսի 26

Երևան

 

 Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

օգոստոսի 26-ի N 488-Ա

որոշման

    

«ՁԵՌՔԻ ՀԱԿԱՄԱՆՐԷԱԿԱՆ ԱԽՏԱՀԱՆԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

1.

Ծրագրի նպատակը

Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման նպատակով նախատեսվում է ձեռք բերել 500 հատ ձեռքի հակամանրէական ախտահանիչ նյութ՝ 0,95 լ. տարողությամբ, պոմպով, պիտակի վրա «Միայն ՊԲ կարիքների համար» նշումով, որը անհատույց տրամադրվելու է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Հայաստան համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, բնագավառը՝ առողջապահություն

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 840,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թվականի օգոստոսի 24-ից մինչև հոկտեմբերի 23-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Նախատեսվում է ծրագրի իրականացման ժամկետում գնել 500 հատ ձեռքի հակամանրէական ախտահանիչ նյութ: Ժամկետը՝ 2020 թվականի օգոստոսի 24-ից մինչև հոկտեմբերի 23-ը։ Արժեքը՝ 840,000 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

500 հատ ձեռքի հակամանրէական ախտահանիչ նյութերի ձեռքբերում՝ 840,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան