հայաստանի հանրապետության
օ ր ե ն ք ը
Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 9-ին
«պետական տուրքի մասին» հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Հոդ
ված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետով`«ժբ) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք` իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերը վավերացնելու համար:»:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած` պետական բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհված, ինչպես նաև իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների նկատմամբ սահմանված կարգով վարձակալ ճանաչված անձինք ազատվում են այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան 1 նոյեմբերի 2001 թ. ՀՕ-234 |