ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2020 թվականի N 398-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՆՁԱՏԱՆ ՇԵՆՔԻ ՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 464,830,100 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատան շենքի նորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2018 թվականի հունվարի 8-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հուլիսի 16 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հուլիսի 16-ի N 398-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՆՁԱՏԱՆ ՇԵՆՔԻ ՆՈՐՈԳՈՒՄ
1. |
Ծրագրի նպատակը | Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գանձատան շենքի մասնակի նորոգման, օդորակման և օդափոխության համակարգի կառուցման աշխատանքները: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակները |
Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, հոգևոր |
6. |
Ծրագրի բյուջեն |
464.830.100 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, միաբանություն և հավատացյալ ժողովուրդ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
08 հունվար, 2018 թ.- 01 հոկտեմբեր, 2022 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գանձատան շենքի մասնակի նորոգման, օդորակման և օդափոխության համակարգի կառուցման աշխատանքները: Կապալառուին հանձնարարվող աշխատանքների արժեքը՝ համաձայն հաստատված նախահաշվի, կազմում է 328.418.290 դրամ, իսկ սույն պայմանագրով սահմանված աշխատանքներն իրականացնելու համար կապալառուին է տրամադրվելու 136.411.820 դրամ արժողությամբ նյութեր և սարքավորումներ: Ընդհանուր գումարը կազմում է 464.830.100 դրամ : Աշխատանքներն իրականացվելու են «Միհրշին» ՍՊԸ-ի կողմից (ՀՎՀՀ 00930335 ): |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գանձատան շենքի մասնակի նորոգման, օդորակման և օդափոխության համակարգի կառուցման աշխատանքները: Կապալառուին հանձնարարվող աշխատանքների արժեքը՝ համաձայն հաստատված նախահաշվի, կազմում է 328.418.290 դրամ, ինչպես նաև նախատեսվում է ներմուծում 136.411.820 դրամ արժողությամբ նյութերի և սարքավորումների: Ընդհանուր գումարը կազմում է 464.830.100 դրամ : |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Այլ ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Էջմիածնի քաղաքապետարանի հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն |
Նախատեսվում է տեխնիկական հսկողություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական և ճարտարապետաշինական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|