ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2020 թվականի N 1068-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված, պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և հանձնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1068-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Գույքի թողարկման տարեթիվը |
Քանակը |
Գույքի սկզբնական արժեքը (դրամ) |
Գույքի հաշվեկշռային արժեքը (դրամ) 01.05.2020 թ. դրությամբ |
1. |
Խորհրդակցությունների սեղան |
2011 թ. |
1 |
700 000 |
0 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |