ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Հայաստանի Հանրապետության Նախագահի
առարկություններով և առաջարկություններով
2000 թվականի դեկտեմբերի 4-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների հրամանագրումն ավարտվում է ընդունելության քննությունների ավարտից հետո` քսանօրյա ժամկետում:»:
Հոդված 2. Օրենքի 28 հոդվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների:»:
Հոդված 3. Օրենքի 28 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«Ընդունելության քննությունների մրցույթից դուրս մնացած դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ կարող են հրամանագրվել վճարովի հիմունքներով, նախքան ընդունելության քննությունները բուհերի ներկայացրած տեղեկանքի հիման վրա, ելնելով բուհի իրական հնարավորությունից: Այս կարգով հրամանագրված ուսանողները չեն կարող օգտվել սույն հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերության և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի արտոնություններից:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
|