Official
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի մայիսի 3-ին
«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 6-րդ կետում «զորակոչիկները» բառից հետո լրացնել հետևյալ արտահայտությունը.«, ինչպես նաև 27 տարեկանից բարձր տարիքի զորակոչիկները` սույն օրենքի 14 հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքում,»:
Հոդված 2.
Օրենքի 13 հոդվածի 4-րդ կետի «պահեստազորում» բառից հետո լրացնել հետևյալ արտահայտությունը.«, բացառությամբ սույն օրենքի 14 հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի»:
Հոդված 3.
Օրենքի 14 հոդվածի չորրորդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.«Պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում պետական պատվերով սովորողները, եթե նրանք ուսումն ավարտում են 27 տարեկանից բարձր տարիքում, պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ասպիրանտուրան ավարտելուց հետո:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Information
Act Info
Changes and incorporations
Relations
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Number
ՀՕ-57
Type
Օրենք
Act type
Base act (15.06.2000-16.12.2017)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2000.06.15/12(110)
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
03.05.2000
Enactment location
Երևան
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
25.05.2000
Effective date
15.06.2000
Interrupt date
16.12.2017
Main act
03.05.2000, ՀՕ-57
Change history
Changed acts
Changing act
Incorporation
Has made changes in following acts
Corresponding incorporation for each change
Synchronous scrolling
General relations
Judicial Precedents
Official clarifications
Anti-constitutional