ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
14 ապրիլի 1999 թ.
«ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊՓԲԸ-ԻՆ ԵՎ «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊՓԲԸ-ԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տալ հետևյալ հարկային արտոնությունները`
ա) 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեցած 139.9 միլիոն դրամ ժամկետանց հարկերի և 187.3 միլիոն դրամ ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վճարման ժամկետը հետաձգել մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը.
բ) ազատել 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեցած 25.5 միլիոն դրամ հարկերի գծով տուգանքներից, 289.1 միլիոն դրամ ժամկետանց հարկերի նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերից, ինչպես նաև ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված և չվճարված 1447.5 միլիոն դրամ տույժերից:
Հոդված 2. «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տալ հետևյալ հարկային արտոնությունները`
ա) 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեցած 240.9 միլիոն դրամ ժամկետանց հարկերի և 291.1 միլիոն դրամ ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վճարման ժամկետը հետաձգել մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը.
բ) ազատել 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեցած 5.9 միլիոն դրամ հարկերի գծով տուգանքներից, 329.4 միլիոն դրամ ժամկետանց հարկերի նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերից, ինչպես նաև ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված և չվճարված 2482.0 միլիոն դրամ տույժերից:
|
Ռ. Քոչարյան |
|