Գլխավոր տեղեկություն
Համար
N 379-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2020 թվականի N 379-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆԱԳԱՇՅԱՆ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՏՈՒՆ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 15,400,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի տնտեսական պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. հուլիսի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 14-ի N 379-Ա

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՆԱԳԱՇՅԱՆ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՏՈՒՆ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ

 

1.

Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է բարելավել Նագաշյան մանուկների տան տնտեսական պայմանները, որտեղ նրանք ապրում են, կրթվում և դաստիարակվում են ազգային եկեղեցական ոգով:

 2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումից ազատվելու արտոնությունից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական բարեգործական ընդհանուր միություն

4.

Ծրագրի կատարողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, քաղ. Երևան, Ահարոնյան 2/2, հոգևոր

6.

Ծրագրի բյուջեն

15.400.000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Նագաշյան մանուկների տան երեխաները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01 հունվար, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2021 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Նագաշյան մանուկների տան երեխաներին ապահովել խմելու ջրով, էլեկտրաէներգիայով, գազով և հեռախոսակապով:
Էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 8.000.000 դրամ
Ջրի մատակարարում և ջրահեռացում՝ 800.000 դրամ
Հեռախոսակապ՝ 600.000 դրամ
Գազամատակարարում՝ 6.000.000 դրամ
Ընդհանուր՝ 15.400.000 դրամ

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Նախատեսվում է Նագաշյան մանուկների կենտրոնն ապահովել էլեկտրաէներգիայով, գազով, հեռախոսակապով, ջրի մատակարարմամբ և ջրահեռացմամբ:
- Նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 8.000.000 դրամ (ՀՎՀՀ 01520882)՝ 15.01.2014 թ. կնքված թիվ N 009428 պայմանագրի հիման վրա:
- Ջրի մատակարարում և ջրահեռացում 800.000 դրամ: 01 հունվար, 2020 թ. -31 դեկտեմբեր, 2021 թ.: (ՀՎՀՀ 02655115) : 02.10.2017 թ. կնքված թիվ N 7-10-681 պայմանագրի հիման վրա:
- Հեռախոսակապ՝ 600.000 դրամ (ՀՎՀՀ 01555351)՝ 01.02.2014թ. կնքված N 117748797 պայմանագրի հիման վրա
- Գազի մատակարարում 6.000.000 դրամ (ՀՎՀՀ 00046317)՝ 22.12.20172 կնքված N 013121711941 պայմանագրի հիման վրա

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Այլ ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

 չկա

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական և ֆինանսական բաժինների և ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան