Գլխավոր տեղեկություն
Համար
N 891-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.06.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2020 թվականի N 891-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 4-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն սեփականաշնորհվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) ու համապատասխան սեփականության իրավունքի գրանցման վկայականներում հասարակական նշանակության տարածքները որպես բնակելի նշանակության գրանցելուց հետո ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:

4. Սույն որոշման հավելվածում նշված անձանց կողմից սեփականաշնորհվող բնակելի տարածքի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում հիմք ընդունել նշված հասցեների սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը) ներկայացնելուց հետո վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու հանդիսացող բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 5

Երևան

 

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 4-ի N 891-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

Ազգանունը, անունը,

Հայրանունը

Անձնագրային տվյալները

Սեփականաշնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը

Բնակարանի մակերեսը (քառ. մ)

Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական արժեքը 01.02.2020 թ.-ի դրությամբ

(դրամ)

Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող

1.

ԶԱԽԱՐՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԳԱՆԻՄԱՏԻ

AS0241641, տրված՝ 21.06.2018 թ.-ին, 029-ի կողմից

ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Ալիխանյան եղբայրների N 1՝ ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի հանրակացարան, 9-րդ շենք, N 7 բնակարան

(վկայական N 03052019-02-0018, տրված՝ 19.02.2019 թ.-ին)

34.2

184 330

սեփականության իրավունքով

2.

ԵԴԻԳԱՐՅԱՆ ԺՈՐԱ ՖԱՐԱՎՈՆԻ

 

 

 

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱԻՐԱ ԱՎԱՆԵՍԻ

006583876, տրված՝ 01.09.2015 թ.-ին, 029-ի կողմից

 

003112364, տրված՝ 15.06.2015 թ.-ին, 029-ի կողմից

ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Ալիխանյան եղբայրների N 1՝ ՀՀ ԳԱԱ

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի հանրակացարան, 9-րդ շենք, N 8 բնակարան(վկայական N 03052019-02-0018, տրված՝ 19.02.2019 թ.-ին)

34.74

187 241

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով

3.

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՆԻԶԱՄԻԻ

 

 

 

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՆԻԿՈԼԱՅԻ

 

 

 

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՆԵՐՍԵՍԻ

 

 

 

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ ՄԱՐԻԱՆՆԱ ՆԵՐՍԵՍԻ

AS0414755, տրված՝ 02.11.2018 թ.-ին, 019-ի կողմից

 

AH0355574, տրված՝ 05.04.2007 թ.-ին, 026-ի կողմից

 

AT0235508, տրված՝ 30.07.2019 թ.-ին, 019-ի կողմից

 

AT0235474, տրված՝ 29.07.2019 թ.-ին, 019-ի կողմից

ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյանի համայնք, Ուսանողական թաղամաս N 4 շենք (Աբովյանի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), N 108ա բնակարան

(վկայական N05092019-07-0038, տրված՝ 05.09.2019 թ.-ին)

52.4

398 754

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով

4.

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԳՈՀԱՐ ԺՈՐԱՅԻ

 

 

 

 

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԱՐԿԱԴՅԱՅԻ

AM0555755, տրված 13.12.2011թ.-ին, 003-ի կողմից

 

AN0682417, տրված՝ 16.10.2013 թ.-ին, 003-ի կողմից

քաղ. Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց 2/32 շենք, N 16 բնակարան

(վկայական N 05112019-01-0309, տրված՝ 05.11.2019 թ.-ին)

34.54

142 788

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան