Գլխավոր տեղեկություն
Համար
N 265-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2020 թվականի N 265-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «AmeriCares» հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններին անհատույց բաշխելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ստացված բեռի (դեղեր, 3 տեղ, 770.2 կգ ընդհանուր քաշով, 111,137.72 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,097.65 ԱՄՆ-ի դոլար, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

      

2020 թ. մայիսի 25

Երևան

           

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

մայիսի 25-ի N 265-Ա որոշման

    

«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՈՎ ՈՐՊԵՍ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ

 

ՀԱՀ AmeriCares Air 184 »AC093865

        

NN
ը/կ

Դոնոր

Նկարագրություն

Ստացող

Կոդ

Արկղ

Քաշ (lbs)

Արժեք

(ԱՄՆ-ի դոլար)

1.

Հայաստան-Արցախ հիմնադրամ (AmeriCares)

դեղեր

Թորոսյան Ա. - ՀՀ առողջապահության նախարարություն

SC 184-01

46

794

19,231.68

2.

Հայաստան-Արցախ հիմնադրամ (AmeriCares)

դեղեր

Ղազարյան Ս.- «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ

SC 184-02

44

723

73,836.00

3.

Հայաստան-Արցախ հիմնադրամ (AmeriCares)

դեղեր

Տարագճյան Կ.-ՀԲԸՄ Քլոտյա Նազարյան բժշկական կենտրոն

SC 184-03

3

47

5,273.88

4.

Հայաստան-Արցախ հիմնադրամ (AmeriCares)

դեղեր

Հովակիմյան Ա.- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

SC 184-04

10

125

12,796.16

    

Ընդամենը

  

103

1,689

111,137.72

       

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան