Գլխավոր տեղեկություն
Համար
N 597-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

21 մայիսի 2020 թվականի N 597-Ա

 

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ, ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ, ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ, ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին 2020 թվականի մայիսի 21-22-ը ներառյալ, իսկ ոստիկանության պետ Արման Սարգսյանին մայիսի 20-22-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ):

2. Դավիթ Տոնոյանի, Զոհրաբ Մնացականյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Անանյանի, Էդուարդ Մարտիրոսյանի և Արման Սարգսյանի՝ Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման ծախսերը կատարել յուրաքանչյուր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Դավիթ Տոնոյանին, Զոհրաբ Մնացականյանին, Արայիկ Հարությունյանին, Դավիթ Անանյանին, Էդուարդ Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2020 թ. մայիսի 21

Երևան