ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2000 թվականի փետրվարի 8-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածում`1) 2-րդ կետի`
ա) «դ» ենթակետից հանել «` 85 տոկոսի չափով» բառերը.
բ) «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ե) գույքահարկը` համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող գույքի համար.».
գ) «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«զ) հողի հարկը`
համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող հողի համար,
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կենտրոնացված կարգով վճարողների հողի համար.».
2) 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«գ) պետական ձեռնարկությունների և գույքի, համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները.»:
Հոդված 2.
Օրենքի 20 հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3.
Օրենքի 28 հոդվածի երրորդ մասում`1) 1.1-ին կետի`
ա) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) հողի հարկը` համայնքի վարչական տարածքում գտնվող (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով կենտրոնացված կարգով վճարողների) հողի համար.».
բ) «բ» ենթակետից հանել «` 95 տոկոսի չափով» բառերը.
գ) «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
2) 1.2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները.»:
Հոդված 4.
Հայաստանի Հանրապետության կառավարությանը`1. Սույն օրենքի 1 և 3 հոդվածների դրույթներին համապատասխան կատարել վերահաշվարկ 2000 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահն ընկած ժամանակահատվածում`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մասհանված`
- համայնքի վարչական տարածքում գտնվող (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կենտրոնացված կարգով վճարողների) հողի համար գանձվող հողի հարկի,
- համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար գանձվող գույքահարկի,
- համայնքի վարչական տարածքում գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարների.
բ) համայնքների բյուջեներ մասհանված եկամտահարկի գումարների:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն վերահաշվարկված գումարներն ամբողջությամբ մուտքագրել համապատասխանաբար համայնքների բյուջեներ և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|