ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2018 թվականի N 709-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 728-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 728-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.
«6) առողջապահական համակարգի զորահավաքային նախապատրաստության կազմակերպումն ու ղեկավարումը:».
2) 10-րդ կետի 4-րդ ենթակետը «արտակարգ» բառից առաջ լրացնել «ռազմական դրության ժամանակ և» բառերով.
3) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ ենթակետով.
«9) ռազմական դրության ժամանակ առողջապահական համակարգի կառավարումը:».
4) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24-րդ ենթակետով.
«24) ռազմական դրության ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարումը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված լիազորությունների շրջանակներում:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 16 Երևան |