Գլխավոր տեղեկություն
Համար
N 703-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 12.05.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 2020 թվականի N 703-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 412-Լ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 507-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 412-Լ որոշման հավելվածի`

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23-րդ ենթակետով՝

«23) առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ:».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Սույն միջոցառման իմաստով Տուժած ոլորտ չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլային խմիչք՝ հիմք ընդունելով մինչև 2020 թվականի մարտի 31-ն ընկած վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար մայիսի 5-ի դրությամբ հարկ վճարողների կողմից ներկայացված վերջին հարկային հաշվարկներում արտացոլված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և գործունեության տեսակների տեսակարար կշիռը: Տուժած ոլորտ չեն համարվում նաև ոչ մասնագիտացված խանութներում այլ մանրածախ առևտրի գործունեություն իրականացնողները, եթե նրանց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակում հսկիչ դրամարկղային մեքենաներով արտացոլված՝ սննդամթերքի, ծխախոտի, դեղորայքի և ալկոհոլային խմիչքի շրջանառությունը գերազանցում է նույն ժամանակահատվածի համար հսկիչ դրամարկղային մեքենաներով արտացոլված շրջանառության 20 տոկոսը:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Կորոնավիրուսի հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին) և անհատ ձեռնարկատերերին միանվագ աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 507-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետում «ապրիլի 1-ի դրությամբ» բառերը փոխարինել «մայիսի 5-ի դրությամբ» բառերով, իսկ «ապրիլի 1-ը» բառերը՝ «մարտի 31-ը» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մայիսի 11

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան