Official
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
28 դեկտեմբերի 1998 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6 ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի առաջին մասը և դրան հաջորդող սանդղակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`«Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտները և վարձակալած գույքը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու դեպքում:
«Փոքր» օբյեկտները և վարձակալած գույքը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու դեպքում տարաժամկետ վճարումների չափերը
Գնահատված արժեքը (դրամ) |
Առաջին վճարի չափը (դրամ) |
Վճարման ժամկետը (տարի) |
Վճարումների թիվը (անգամ) |
1 |
2 |
3 |
4 |
Մինչև 1.000.000 | 100 տոկոս |
- |
- |
1.000.001-2.000.000 | ոչ պակաս 1 միլիոնից+1 միլիոնը գերազանցող գումարի 50 տոկոսը |
1 |
2 |
2.000.001-4.000.000 | ոչ պակաս 1,5 միլիոնից+2 միլիոնը գերազանցող գումարի 40 տոկոսը |
2 |
3 |
4.000.001-6.000.000 | ոչ պակաս 2,3 միլիոնից+4 միլիոնը գերազանցող գումարի 35 տոկոսը |
3 |
4 |
6.000.001-8.000.000 | ոչ պակաս 3 միլիոնից+6 միլիոնը գերազանցող գումարի 30 տոկոսը |
4 |
5 |
8.000.001-10.000.000 | ոչ պակաս 3,6 միլիոնից+8 միլիոնը գերազանցող գումարի 25 տոկոսը |
5 |
6 |
10.000.001-12.000.000 | ոչ պակաս 4,1 միլիոնից+10 միլիոնը գերազանցող գումարի 20 տոկոսը |
6 |
7 |
12.000.001-14.000.000 | ոչ պակաս 4,5 միլիոնից+12 միլիոնը գերազանցող գումարի 15 տոկոսը |
7 |
8 |
14.000.001-16.000.000 | ոչ պակաս 4,8 միլիոնից+14 միլիոնը գերազանցող գումարի 10 տոկոսը |
8 |
9 |
16.000.001-20.000.000 | ոչ պակաս 5,0 միլիոնից+16 միլիոնը գերազանցող գումարի 5 տոկոսը |
9 |
10 |
20.000.001-ից ավելի | ոչ պակաս 5,2 միլիոնից |
10 |
11»: |
Հոդված 2.
Օրենքի 6 հոդվածի երրորդ մասում «կատարում են» բառը փոխարինել «կարող են կատարել» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքը տարածվում է նաև տարաժամկետ վճարումներ կատարելու իրավունք ստացած այն մասնավորեցման սուբյեկտների վրա, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, մասնավորեցման (սեփականաշնորհման) նախորդ ծրագրերով սահմանված սանդղակներին համապատասխան, ունեն չվճարված գումարներ, բացառությամբ այն դեպքերի, որոնց նկատմամբ դատարանը վճիռ է կայացրել, և այն մտել է օրինական ուժի մեջ:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Information
Act Info
Changes and incorporations
Relations
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6 ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Number
ՀՕ-282
Type
Օրենք
Act type
Base act (08.02.1999-31.12.2000)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 1999.01.29/1(67)
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
28.12.1998
Enactment location
Երևան
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
18.01.1999
Effective date
08.02.1999
Interrupt date
31.12.2000
Main act
28.12.1998, ՀՕ-282
Change history
Changed acts
Changing act
Incorporation
Has made changes in following acts
Corresponding incorporation for each change
Synchronous scrolling
General relations
Judicial Precedents
Official clarifications
Anti-constitutional