Գլխավոր տեղեկություն
Համար
N 501-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.04.2020-16.10.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2020 թվականի N 501-Ա

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝

1. Հաստատել «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 6-ի ՀՕ-101-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. ապրիլի 27

Երևան

 

 

 Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

ապրիլի 27-ի N 501-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման

մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը

ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող

միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2020 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հանրակրթության մասին» օրենք, 10-րդ հոդված, 5-րդ մաս և 29-րդ հոդված, 1-ին մաս, 5-րդ և 6-րդ կետեր

2.

«Հանրակրթական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2020 թ. օգոստոսի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, 29-րդ հոդված, 1-ին մաս, 16-րդ կետ

3.

«Պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2020 թ. օգոստոսի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, 29-րդ հոդված, 1-ին մաս, 16-րդ կետ

4.

«Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2020 թ. օգոստոսի

 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, 29-րդ հոդված, 1-ին մաս, 18.1-րդ կետ

5.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 25-ի N 1412-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2020 թ. օգոստոսի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, 30-րդ հոդված, 1-ին մաս, 26.11-րդ կետ

6.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1334-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2020 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, 34-րդ հոդված, 8-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.10.2020, N 1152-Ա 16.10.2020, N 501-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան