ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
12 հոկտեմբերի 1999 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 3-րդ կետի երկրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`«Ընդ որում, անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցները պետական բյուջե են ուղղվում 70 տոկոսի չափով` անկախ գույքի տեղաբաշխման վայրից:»:
Հոդված 2.
Օրենքի 28 հոդվածի 3-րդ կետի 1.2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով`«է) անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են`
- Երևան քաղաքի համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը` Երևան քաղաքի վարչական տարածքում տեղաբաշխված գույքի մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով.
- Հայաստանի Հանրապետության մարզերում գտնվող համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված պարտադիր լիազորությունների ֆինանսավորմանը` այդ համայնքի վարչական տարածքում տեղաբաշխված անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով:
Երևան քաղաքում տեղակայված անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին:
Ընդ որում, նշված միջոցները կարող են ուղղվել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության հետ վերջինիս կողմից սահմանված կարգով համաձայնեցված ծրագրերի ֆինանսավորմանը:»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|