ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2020 թվականի N 60-Ա
«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 87,903,440 դրամ արժողությամբ «Օրրան-Վանաձոր» օգնություն կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2013 թվականի փետրվարի 6-ին կնքված` N 117345015 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00046317) հետ 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված` N 03108134796 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 3,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 218150806 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2012 թվականի հունվարի 17-ին կնքված` N 000502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00930884) հետ 2019 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված` N 4-293 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում՝ 106,555 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Սպարապետ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 06915002) հետ 2018 թվականի հունվարի 8-ին կնքված` N V-002 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի ձեռքբերում` 28,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) (ենթակետն ուժը կորցրել է 01.04.20 N 190-Ա)
8) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 01556354) 2018 թվականի նոյեմբերի 9-ին կնքված՝ N Ե 2823-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կաթսայատան տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայության մատուցում՝ 68,184 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
(2-րդ կետը փոփ. 01.04.20 N 190-Ա)
3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. փետրվարի 1 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. փետրվարի 1-ի N 60-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ»
1. |
Ծրագրի նպատակները |
Օգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատ ընտանիքներին |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակ (ՄԱԿ), ԱՄՆ-ում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, Հովհաննիսյանների ընտանիք, Գրիգորյան բարեգործական հիմնադրամ (Անգլիա), Սերժ Թանկյան (ԱՄՆ), Ակիյան ընտանիք |
4. |
Ծրագրի կատարողը |
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն |
5. |
Ծրագրի իրականացման վայրը (վայրերը), բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Վանաձոր |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն կազմում է 87,903,440 (ութսունյոթ միլիոն ինը հարյուր երեք հազար չորս հարյուր քառասուն) ՀՀ դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
● 6-16 տարեկան 130 երեխաներ, որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող, մուրացկանության շեմին գտնվող ընտանիքներում: Մի շարք երեխաներ աշխատում և մուրում են փողոցում: Երեխաների մեծ մասը միակողմանի ծնողազուրկ է, հաշմանդամ, բաժանված կամ ազատազրկված ծնողներ ունի: ● 30 թոշակառուներ` 60 և ավելի բարձր տարիքի կանայք ու տղամարդիկ, որոնք անտուն են և մուրում են փողոցում, միայնակ են, ամուսնացած են և անժառանգ, I, II, III խմբերի հաշմանդամ են, ունեն ժառանգներ, սակայն լրացուցիչ աջակցության խիստ կարիք ունեն:
Շահառուների ընտրությունը կատարում է սոցիալական աշխատողը՝ նախապես մշակված չափանիշներով: Յուրաքանչյուր դեպք քննարկվում է Օրրանի մասնագիտական խմբում, որի մեջ մտնում են Օրրանի սոցիալական աշխատողը, մանկավարժները, հոգեբանը, բժիշկը և գործադիր տնօրենը: Շահառուների ընտրության հարցում Օրրանը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի սոցիալական բաժնի, սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչություն հետ։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Սույն ծրագիրը նախատեսված է 2020 թ. հունվարի 11-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար, և այն շարունակական է: Այն կգործի այնքան ժամանակ, որքան կազմակերպությունը հնարավորություն կունենա իրագործել իր առաքելությունը և այդ նպատակով կունենա ֆինանսական միջոցներ: |
9. |
Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է առանձնացնել) նկարագրությունը և ժամկետները անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
«Օրրան» ԲՀԿ-ն Վանաձորի Տիգրան Մեծ 4ա հասցեում գտնվող կենտրոնում մուրացիկ, թափառաշրջիկ և ծայրահեղ կարիքավոր ընտանիքների 130 երեխայի շաբաթը 6 օր մատուցում է տաք ճաշ և իրականացնում սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական և բժշկական ծառայություն: Շաբաթը 6 օր Օրրանը տաք նախաճաշ է մատուցում 30 միայնակ, կարիքավոր ծերերի և հաշմանդամների:
● 130 երեխայի և 30 թոշակառուի՝ ամենօրյա սնունդ, նաև՝ խոհանոցային սարքավորումներ և պարագաներ, տարեկան կազմում է 38,683,332 դրամ (մթերքի ձեռքբերում՝ 32,600,000 դրամ, խոհանոցային սարքավորումներ և պարագաներ՝ 2,000,000 դրամ, վարձատրություն խոհանոցի աշխատողներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի) 4,083,332 դրամ), ● առաջին անհրաժեշտական բժշկական և հոգեբանական ծառայություններ՝ տարեկան 1,216,663 դրամ (բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում՝ 300,000 դրամ, բուժքրոջ վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 916,663 դրամ), ● սոցիալական ծառայություն, հագուստ և կոշիկ՝ տարեկան 4,450,000 դրամ (ձմեռային կոշիկի և հագուստի ձեռքբերում՝ 3,250,000 դրամ, սոցաշխատողի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 1,200,000 դրամ), ● մշակութային միջոցառումներ՝ տարեկան 3,116,662 դրամ (մշակութային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 1,116,662 դրամ, մշակութային ● միջոցառումներ՝ թատրոն, կինո, պիկնիկ՝ 2,000,000 դրամ), ● դպրոցահասակ երեխաների տնային պարապմունքների կազմակերպում դպրոցից հետո. շաբաթական 6 օր 130 երեխայի համար, գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ապահովում, տարեկան՝ 8,124,683 դրամ (գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ձեռքբերում՝ 1,200,000 դրամ, վարձատրություն ուսուցիչներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 6,924,683 դրամ), ձեռարվեստի խմբակներ` մաքրամե, փայտամշակում, կավագործություն՝ տարեկան 3,716,660 դրամ (նյութեր՝ ձեռարվեստական կենտրոնի համար՝ 800,000 դրամ, վարձատրություն ուսուցիչներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 2,916,660 դրամ), ● արտասահմանից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված նվերներ, գրենական պիտույքներ, խաղալիք), տարեկան՝ 2,000,000 դրամ, ● նվիրատվություն. - ծայրաստիճան կարիքավոր 11 ընտանիքների էլեկտրաէներգիայի, գազի, բնակարանի վարձի վճարում համար, տարեկան՝ 6,300,000 դրամ, - 130 երեխաների և 30 թոշակառուի ամենօրյա երթևեկության ծախսեր, տարեկան՝ 6,240,000 դրամ: |
10. |
Ձեռք բերվելիք (ներմուծվող) ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Նախատեսվում է՝ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր |
● ջուր` 200,000 դրամ, ● էլեկտրաէներգիա` 1,700,000 դրամ, ● հեռախոս, ինտերնետ՝ 600,000 դրամ, ● գազ՝ 3,200,000 դրամ, ● գրասենյակային ծախսեր՝ 435,000 դրամ, ● բենզին՝ 200,000 դրամ, ● գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում՝ 106,555 դրամ, ● գազի կաթսայի տեխնիկական զննում՝ 68,184 դրամ, ● աշխատավարձ վարչական աշխատողներին (ադմինիստրատոր, ֆոնդերի հայթայթող)՝ 7,545,701 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
● ՀՀ կառավարություն 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվություններ են ներկայացվում լիազորված մարմնին: ● Ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվություններ են ներկայացվում «Օրրան» ԲՀԿ-ի տնօրենների խորհրդին: ● Գույքագրումը և բաշխումն իրականացվում են «Օրրան» ԲՀԿ-ի գործադիր տնօրենի, հաշվապահի և սոցիալական աշխատողի, ինչպես նաև շահառուների ստորագրություններով ու անձնագրային տվյալներով: ● Ամսական հաշվետվություններ են ներկայացվում ՀՀ կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայություններին: ● Ֆինանսական աուդիտն իրականացվում է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից: |
(հավելվածը լրաց. 01.04.20 N 190-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |