ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2020 թվականի N 133-Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 18,918,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ինը մանկական խաղահրապարակ Հայաստանի համայնքներում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776)՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Շիրակի մարզի Կամո համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,482,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Արևիկ» մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,482,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արարատի մարզի Դվին համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,482,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի փետրվարի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արարատի մարզի Գեղանիստ համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,482,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,482,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի փետրվարի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Թթուջուր համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի փետրվարի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,004,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի փետրվարի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,004,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2020 թ. մարտի 11 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. մարտի 11-ի N 133-Ա որոշման |
«ԻՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Մանկական խաղահրապարակների տեղադրում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն, 6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես |
4. |
Ծրագրի կատարողը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» ԲԿ հայաստանյան մասնաճյուղ, ք. Երևան, Վ. Համբարձումյան 2 շ, 37 բն, ՀՎՀՀ՝ 00130776 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Շիրակի մարզ, Գյումրի և Կամո համայնքներ, ՀՀ Արարատի մարզ, Դվին, Գեղանիստ, Պարույր Սևակ համայնքներ, Տավուշի մարզ, Խաշթառակ և Բերքաբեր համայնքներ, Գեղարքունիքի մարզ, Թթուջուր և Գագարին համայնքներ, Արմավիրի մարզ, Լուկաշին համայնք, սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
18,918,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Շիրակի մարզ, Գյումրի «Արևիկ» մանկապարտեզի և Կամո համայնքի մանկապարտեզ, ՀՀ Արարատի մարզ, Դվինի, Գեղանիստի, Պարույր Սևակի համայնքների մանկապարտեզներ, Տավուշի մարզ, Խաշթառակի և Բերքաբերի համայնքների մանկապարտեզներ, Գեղարքունիքի մարզ, Թթուջուրի և Գագարինի համայնքների մանկապարտեզներ, Արմավիրի մարզ, Լուկաշին համայնքի մանկապարտեզ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
20.03.2020թ – 25.11.2020թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1 փուլ- 20.03.2020 թ -25.04.2020 թ խաղային սարքերի պատվիրում և պատրաստում, 2 փուլ - 25.04.2020 թ-30.05.2020 թ. սարքերի տեղադրում, 3 փուլ - 01.06.2020 թ.-30.06.2020 թ. խաղահրապարակի հանձնումը համայնքին 4 փուլ - 01.07.2020 թ.-25.11.2020 թ. ընդունման–հանձնման ակտերի ստորագրում |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Պայմանագրերը կնքված՝ 07.02.2020 – 10․02․2020 թթ. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» ԲԿ-ի և «Մագնոն» ԲԲԸ-ի միջև |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |