ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2018 թվականի |
թիվ 58 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 69-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների ուսումնասիրություն անցկացնելու կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հունիսի 14-ի թիվ 58 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների ուսումնասիրություն անցկացնելու կարգում կատարվող
1. 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Ուսումնասիրությունն անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումները (նյութերը) քննության առնելու մասին» կարգին համապատասխան ընդունված՝ ուսումնասիրություն անցկացնելու մասին որոշման մեջ նշված անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները պահպանելու նկատմամբ հսկողության ոլորտում Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանում) պաշտոնատար անձանց եւ (կամ) աշխատակիցների կողմից։
Հանձնաժողովի՝ ուսումնասիրության անցկացման մասին որոշման մեջ նշված, ինչպես նաեւ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների աշխատակիցների՝ իր կողմից ուսումնասիրության անցկացման ժամանակ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար պատասխանատու լիազորված կառուցվածքային ստորաբաժանման այն պաշտոնատար անձանց եւ (կամ) աշխատակիցների փոփոխության դեպքում, որոնց իրավասությունների մեջ են մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրագործումը եւ (կամ) անցկացումը (այսուհետ՝ լիազորված մարմիններ), ընդունվում է կազմի փոփոխության մասին համապատասխան որոշում, որը ստորագրվում է Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերի համար պատասխանատու անդամի կողմից։
Ուսումնասիրությունն անցկացվում է ուսումնասիրության անցկացման մասին որոշումը ստորագրելու օրվանից սկսած՝ 90 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։
2. 6-րդ կետում՝
ա) առաջին նախադասությունը լրացնել «, ինչի մասին ընդունվում է համապատասխան որոշում, որի պատճենն ուղարկվում է հայտատուին, ինչպես նաեւ լիազորված մարմիններին՝ դրա ստորագրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ցանկացած այն հասանելի եղանակով, որը հնարավորություն է տալիս սահմանել այդպիսի որոշման պատճենն իրենց կողմից ստանալու փաստը» բառերով,
բ) երկրորդ նախադասությունը հանել,
գ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերություններ՝
«Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք եւ (կամ) աշխատակիցները, որոնք անցկացնում են ուսումնասիրությունը ոչ ուշ, քան ուսումնասիրության անցկացման ավարտի 10 աշխատանքային օրվա ընթացքում, նախապատրաստում են ուսումնասիրություն անցկացնելու ժամկետի երկարաձգման մասին միջնորդություն, որը պարունակում է այդպիսի երկարաձգման անհրաժեշտության հիմնավորում, եւ ուսումնասիրության անցկացման ժամկետի երկարաձգման մասին որոշման նախագծի հետ միասին այն ներկայացնում են Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերի համար պատասխանատու անդամին։
Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերի համար պատասխանատու անդամը միջնորդությունը եւ ուսումնասիրություն անցկացնելու ժամկետի երկարաձգման մասին որոշման նախագիծը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը՝
ուսումնասիրություն անցկացնելու ժամկետի երկարաձգման մասին, ինչի վերաբերյալ ընդունվում է համապատասխան որոշում,
ուսումնասիրություն անցկացնելու ժամկետի երկարաձգման վերաբերյալ միջնորդության բավարարումը մերժելու մասին որոշում՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձանց եւ (կամ) աշխատակիցների կողմից սույն կարգի 11-րդ կետում նշված որոշումներից մեկը նախապատրաստելու վերաբերյալ նշված միջնորդությունը սահմանված կարգով եւ 3 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում մակագրելու միջոցով։»։
3. 9-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Այն փաստաթղթերը, որոնք պարունակում են կոնֆիդենցիալ տեղեկություն, ուղարկվում են Հանձնաժողով՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արձանագրության 80-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագրին համապատասխան, փակ ծրարով (փաթեթով, ծանրոցածրարով), որի վրա կատարված է դրանում պարունակվող փաստաթղթերը սահմանափակ տարածման փաստաթղթերին դասելու մասին վկայող նշում (դրոշմակնիք) («Կոնֆիդենցիալ», «Առեւտրային գաղտնիք», «Ծառայողական օգտագործման համար»):»:
4. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 101 կետ՝
«101. Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման ուսումնասիրությունն անցկացնող պաշտոնատար անձինք եւ (կամ) աշխատակիցները, ըստ ուսումնասիրության անցկացման արդյունքների, ոչ ուշ, քան ուսումնասիրության անցկացման ժամկետի ավարտից 10 աշխատանքային օրվա ընթացքում, նախապատրաստում են եզրակացություն եւ այն սույն կարգի 11-րդ կետում նշված որոշումներից մեկի նախագծի հետ միասին ներկայացնում են Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերի համար պատասխանատու անդամին՝ ուսումնասիրման եւ ստորագրման նպատակով։
Սույն կարգի 11-րդ կետում նշված որոշումներից մեկը նախապատրաստելիս Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը պատրաստում է եզրակացության գաղտնի եւ ոչ գաղտնի տարբերակները, որոնք պետք է պարունակեն ուսումնասիրության անցկացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ ստորագրման համար առաջարկվող որոշման հիմնավորումը:»:
5. 11-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«11. Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերի համար պատասխանատու անդամը սույն կարգի 101 կետում նշված եզրակացությունը եւ որոշման նախագիծն իր կողմից ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը՝»։
6. 12-րդ կետի 3-րդ ենթակետում «ամսաթիվը» բառից հետո լրացնել «եւ վայրը» բառերը։
7. 16-րդ կետում «սույն կարգի 11-րդ կետում նշված» բառերը փոխարինել «սույն կարգին համապատասխան» բառերով։
8. 17-րդ կետի առաջին պարբերությունում՝
ա) «սույն կարգի 11-րդ կետում նշված» բառերը փոխարինել «սույն կարգին համապատասխան ընդունված» բառերով,
բ) «անկախ ուսումնասիրության անցկացման հիմնավորումից» բառերը հանել։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: