ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
2 ապրիլի 2020 թվականի N 442-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 974-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի տրման, անձնագրի փոխանակման և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 974-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման և որոշման հավելվածի վերնագրերում «ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ» բառերը փոխարինել «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ» բառերով.
2) որոշման 1-ին կետում «ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում» բառերը փոխարինել «ծառայության մարմիններում» բառերով.
3) որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում «ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների (այսուհետ` հյուպատոսական հիմնարկ)» բառերը փոխարինել «ծառայության մարմինների (այսուհետ՝ դիվանագիտական ծառայության մարմիններ)» բառերով.
4) որոշման հավելվածի 2-րդ կետում «հյուպատոսական հիմնարկ» բառերը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմին» բառերով.
5) որոշման հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» և 4-րդ ենթակետի «գ» պարբերություններում «դիմումն ընդունած հյուպատոսական հիմնարկի նստավայր պետության կամ հյուպատոսական տարածաշրջանի պետություններից որևէ մեկի» բառերը փոխարինել «քաղաքացու մշտական բնակության օտարերկրյա պետության» բառերով.
6) որոշման հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին անձամբ դիմում է Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ՝ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ) կամ տեսակապի միջոցով դիմում է դիվանագիտական ծառայության մարմին։ Մինչև 16 տարեկան քաղաքացու դիմումը ներկայացնում է քաղաքացու ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը:».
7) որոշման հավելվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ և 5.4-րդ կետերով.
«5.1. Տեսակապով դիմելու դեպքում քաղաքացին նախապես, էլեկտրոնային եղանակով համապատասխան դիվանագիտական ծառայության մարմին է ներկայացնում հայտ՝ համաձայն սույն կարգի N 6 ձևի։ Տեսակապի միջոցով դիմումներ ընդունելու հնարավորությամբ դիվանագիտական ծառայության մարմինների և համապատասխան հյուպատոսական ծառայությունների ցանկը, ինչպես նաև հայտն առցանց եղանակով լրացնելու ընթացակարգը հրապարակվում է բոլոր դիվանագիտական ծառայությունների պաշտոնական կայքերում։
5.2. Հայտն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դիվանագիտական ծառայության մարմնի աշխատակիցն առցանց եղանակով, գրավոր քաղաքացուն առաջարկում է տեսակապ հաստատելու օրը և ժամը, ինչպես նաև տեղեկացնում է անհրաժեշտ տեխնիկական պայմանների, փաստաթղթերի, փոստային առաքումների և հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ կապված այլ պայմանների մասին։
5.3. Տեսակապը հաստատվելուն պես քաղաքացին տեղեկացվում է, որ տեսակապը տեսաձայնագրվելու և պահպանվելու է։ Քաղաքացու համաձայնության դեպքում տեսակապը շարունակվում է, իսկ անհամաձայնության դեպքում՝ ընդհատվում է, և վերջինիս հայտը մնում է անհետևանք։
5.4. Տեսակապի ընթացքում ստուգվում է անձի ինքնությունը՝ հիմք ընդունելով դիվանագիտական ծառայության մարմնի տրամադրության տակ տվյալ անձի վերաբերյալ առկա պաշտոնական տվյալները (լուսանկարը, անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և այլն), առկայության դեպքում նաև ներկայացվող անձը հաստատող փաստաթուղթը կամ այլ տվյալներ։».
8) որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Դիվանագիտական ծառայության մարմինն ընդունում է դիմումը և ներկայացված փաստաթղթերը, ստուգում դրանց ամբողջականությունը և համապատասխանությունը: Անհրաժեշտության դեպքում դիմողին տրամադրվում է լուսանկարով տեղեկանք: Տեղեկանքում նշվում են քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, գործի գրանցման ամսաթիվը և անձնագիրը պատրաստ լինելու նախատեսվող ժամկետը: Տեղեկանքը կարող է կազմվել օտար լեզվով:».
9) որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Կենսաչափական անձնագիր ձևակերպելու համար անհրաժեշտ սարքավորումներով ապահովված դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը քաղաքացուց ընդունում է կենսաչափական անձնագիր ստանալու դիմում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։».
10) որոշման հավելվածի 8-րդ կետում «դիմումը համարվում է մերժված» բառերը փոխարինել «դիմումին ընթացք չի տրվում» բառերով.
11) որոշման հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.
«8.1. Անձնագիր տրամադրելը (փոխանակելը) մերժվում է, եթե`
1) դիմողը չի ներկայացրել օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը.
2) դիմողը հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում.
3) դիմողը ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.
4) դիմողը չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.
5) առկա է մինչև 16 տարեկան անչափահասի այն ծնողի գրավոր առարկությունը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան.
6) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ և (կամ) հակասություններ.
7) դիմողը հետախուզվում է քրեորեն պատժելի արարք կատարելու համար.
8) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են այնպիսի ջնջումներ, որոնք անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ունեն էական նշանակություն (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծնողների վերաբերյալ տվյալները, ծննդավայրը, զինապարտին տրվող տարկետման ժամկետը և այլն), կամ ջնջումով են փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիան, համարը, պաշտոնատար անձի ստորագրությունը և այլն):».
12) որոշման հավելվածի 9-րդ կետը «հյուպատոսական հիմնարկը» բառերից առաջ լրացնել «Դեսպանությունը կամ» բառերով և հանել «աշխատակազմի» բառը.
13) որոշման հավելվածի 10-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ` ԱՎ վարչություն)» բառերը փոխարինել «անձնագրային և քաղաքացիության հարցերով իրավասու մարմին» բառերով.
14) որոշման հավելվածի 14-րդ կետում «ԱՎ վարչությունը» բառերը փոխարինել «Անձնագրային և քաղաքացիության հարցերով իրավասու մարմինը» բառերով.
15) որոշման հավելվածի 13-րդ կետում «իրականացնում է սույն կարգի 10-րդ կետով սահմանված գործընթացը՝ 10-րդ կետում սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա ընթացքում անձնագրի տպագրման համար անհրաժեշտ տվյալները հատուկ էլեկտրոնային համակարգի միջոցով առաքում է ԱՎ վարչություն` անձնագրի տպագրության համար։» բառերով.
16) որոշման հավելվածի 15-րդ կետը «հյուպատոսական հիմնարկ» բառերից առաջ լրացնել «դեսպանություն կամ» բառերով.
17) որոշման հավելվածի 16-րդ կետի առաջին նախադասությունը «հյուպատոսական հիմնարկը» բառերից առաջ լրացնել «Դեսպանությունը կամ» բառերով, իսկ «սահմանված» բառից առաջ հանել «հյուպատոսական հիմնարկում» բառերը.
18) որոշման հավելվածը 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով.
«16.1. Տեսակապով դիմած լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն ստանալուց հետո դիվանագիտական ծառայության մարմինն անձնագիրը 2 օրվա ընթացքում ուղարկում է դիմողին։».
19) որոշման հավելվածի 17-րդ կետի առաջին նախադասությունը «հյուպատոսական հիմնարկը» բառերից առաջ լրացնել «Դեսպանությունը կամ» բառերով.
20) որոշման հավելվածի 20-րդ կետի երկրորդ և երրորդ նախադասությունները համապատասխանաբար «հյուպատոսական հիմնարկ» և «հյուպատոսական հիմնարկի» բառերից առաջ լրացնել «դեսպանություն կամ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
21) որոշման հավելվածի III բաժնի վերնագրում «ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ» բառը փոխարինել «ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» բառերով.
22) որոշման հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու համար օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում է դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ կամ տեսակապի միջոցով անձամբ դիմում է դիվանագիտական ծառայության մարմին։ Մինչև 16 տարեկան քաղաքացու դիմումը ներկայացնում է քաղաքացու ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը։».
23) որոշման հավելվածը 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21.1-ին, 21.2-րդ, 21.3-րդ, 21.4-րդ և 21.5-րդ կետերով.
«21.1. Տեսակապով դիմելու դեպքում քաղաքացին նախապես, էլեկտրոնային եղանակով համապատասխան դիվանագիտական ծառայության մարմին է ներկայացնում հայտ՝ համաձայն սույն կարգի N 6 ձևի։ Տեսակապի միջոցով դիմումներ ընդունելու հնարավորությամբ դիվանագիտական ծառայության մարմինների և համապատասխան հյուպատոսական ծառայությունների ցանկը, ինչպես նաև հայտն առցանց եղանակով լրացնելու ընթացակարգը հրապարակվում է բոլոր դիվանագիտական ծառայությունների պաշտոնական կայքերում։
21.2. Հայտն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դիվանագիտական ծառայության մարմնի աշխատակիցն առցանց եղանակով, գրավոր քաղաքացուն առաջարկում է տեսակապ հաստատելու օրը և ժամը, ինչպես նաև տեղեկացնում է անհրաժեշտ տեխնիկական պայմանների, փաստաթղթերի, փոստային առաքումների և հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ կապված այլ պայմանների մասին։
21.3. Տեսակապը հաստատվելուն պես քաղաքացին տեղեկացվում է, որ տեսակապը տեսաձայնագրվելու և պահպանվելու է։ Քաղաքացու համաձայնության դեպքում տեսակապը շարունակվում է, իսկ անհամաձայնության դեպքում՝ ընդհատվում է, և վերջինիս հայտը մնում է անհետևանք։
21.4. Տեսակապի ընթացքում ստուգվում է անձի ինքնությունը՝ հիմք ընդունելով դիվանագիտական ծառայության մարմնի տրամադրության տակ տվյալ անձի վերաբերյալ առկա պաշտոնական տվյալները (լուսանկարը, անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և այլն), առկայության դեպքում՝ ներկայացվող անձը հաստատող փաստաթուղթը կամ այլ տվյալներ։
21.5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու համար ներկայացվում են`
1) դիմում` համաձայն սույն կարգի N 5 ձևի.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր.
3) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (զորակոչային տարիքի անձանց) և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները.
4) օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ:».
24) որոշման հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Դիվանագիտական ծառայության մարմինն օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգում է անձնագրի տիրոջ` հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց հետո, որն իրականացվում է հատուկ էլեկտրոնային համակարգի միջոցով՝ անձի դիմելուց հետո անմիջապես:».
25) որոշման հավելվածը 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22.1-ին և 22.2-րդ կետերով.
«22.1. Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը մերժվում է, եթե՝
1) դիմողը չի ներկայացրել օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը.
2) դիմողը ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.
3) առկա է մինչև 16 տարեկան անչափահասի այն ծնողի գրավոր առարկությունը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան.
4) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ և (կամ) հակասություններ.
5) դիմողը հետախուզվում է քրեորեն պատժելի արարք կատարելու համար։
22.2. Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը կատարվում է առավելագույնը 10 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձնագրի ընդհանուր ժամկետի ավարտը: Նախազորակոչային տարիքի զինապարտի անձնագրում օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին նշումը կատարվում է մինչև նրանց 18 տարեկանը լրանալու օրը՝ զինվորական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, զորակոչային տարիքի զինապարտների անձնագրերն օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին նշումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամանակով կամ զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից նշված ժամկետով։».
26) որոշման հավելվածի 24-րդ կետում «21-րդ» բառը փոխարինել «21.5-րդ» բառով.
27) որոշման հավելվածի 23-րդ կետում «21-րդ կետի 3-րդ» բառերը փոխարինել «21.5-րդ կետի 3-րդ» բառերով.
28) որոշման հավելվածի 24-րդ, 27-րդ և 28-րդ կետերը «հյուպատոսական հիմնարկը» և «հյուպատոսական հիմնարկին» բառերից առաջ լրացնել «դեսպանությունը կամ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
29) որոշման հավելվածի 28-րդ կետում «սահմանված» բառից առաջ հանել «հյուպատոսական հիմնարկում» բառերը.
30) որոշման հավելվածի NN 1 և 2 ձևերում, որպես պարտադիր նշվող տեղեկություն, 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.
«7.1. Վճարված պետական տուրքի չափը».
31) որոշման հավելվածի N 5 ձևից «(առավելագույնը՝ 5 տարի)» բառերը հանել և «Օտարերկրյա պետությունում բնակության հասցեն» բառերից հետո լրացնել նոր՝ «Վճարված պետական տուրքի չափը» տողով.
32) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 6 ձևով.
Ձև N 6
Հ Ա Յ Տ
ՏԵՍԱԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ
|
»: |
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել համապատասխան էլեկտրոնային համակարգի առկայությունը և սահմանել հյուպատոսական ծառայություններ մատուցելու նպատակով տեսակապի իրականացման մեթոդական ուղեցույցը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վեցամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 3 Երևան |