Գլխավոր տեղեկություն
Համար
N 213-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.03.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.04/16(1571) Հոդ.204
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2020 թվականի N 213-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը նոր լիազորություններ վերապահելու մասին» N 653-Ն որոշման 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. «Անալիտիկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին վերապահելու մասին» N 1348-Ն որոշման վերնագրում և 1-ին կետում «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 164-Ն որոշման 3-րդ կետում «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 28

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան