Գլխավոր տեղեկություն
Համար
N 169-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.02.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2020 թվականի N 169-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով`

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2020 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

2020 թ. փետրվարի 10

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

փետրվարի 10-ի N 169-Ա

որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

NN
ը/կ

Ստուգվող կազմակերպությունը

Ստուգման ենթակա ծրագիրը (միջոցառումը) և հարցը

Ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը

Հիմնավորումը

1

2

3

4

5

1.

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ

ֆինանսաբյուջետային գործունեության՝ ներառյալ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում

2017-2019 թթ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ռիսկերի վերլուծության արդյունքում ներկայացված առաջարկ

2.

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ

ֆինանսատնտեսական գործունեության, ներառյալ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2017-2019 թթ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 23-ի N 207-Ն որոշմամբ սահմանված կարգով գնահատված ռիսկ (բարձր ռիսկային` 10 միավոր)

3.

«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ

ֆինանսատնտեսական գործունեության, ներառյալ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2017-2019 թթ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 23-ի N 207-Ն որոշմամբ սահմանված կարգով գնահատված ռիսկ (բարձր ռիսկային` 11 միավոր)

4.

«Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ

5.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

● կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավում

● կրթական օբյեկտների շենքային ապահովվածության բարելավում

● բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում

● բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ

● կինոնկարների արտադրություն

● ազգային կինոծրագրերի իրականացում

● *արտադպրոցական դաստիարակություն հասարակական կազմակերպությունների կողմից

● *դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում

ՀՀ կառավարության 2019 թ. օգոստոսի 22-ի N 1077-Ն, 2019 թ. սեպտեմբերի 26-ի N 1314-Ն և 2019 թ. սեպտեմբերի 26-ի N 1275-Ն որոշումներով նախատեսված՝ մեկ անձից գնման պայմանների և ներկայացված հիմնավորումների համապատասխանություն

2017 թ. 2-րդ կիսամյակ-2019 թ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 23-ի N 207-Ն որոշմամբ սահմանված կարգով գնահատված ռիսկ (բարձր ռիսկային` 10 միավոր)

*ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկ

6.

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

ֆինանսաբյուջետային գործունեության՝ ներառյալ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում

2017-2019 թթ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկ

7.

«Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ

ֆինանսաբյուջետային գործունեության՝ ներառյալ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում

2017-2019 թթ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ԱԺ պատգամավոր Հ. Հովհաննիսյանի առաջարկ

8.

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

ֆինանսատնտեսական գործունեության, ներառյալ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2017-2019 թթ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ռիսկերի վերլուծության արդյունքում ներկայացված առաջարկ

9.

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ

ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտություն
ֆինանսաբյուջետային գործունեության՝ ներառյալ ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին աուդիտի, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում

2017-2019 թթ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկ

10.

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտություն
ֆինանսաբյուջետային գործունեության՝ ներառյալ ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին աուդիտի, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում

2017-2019 թթ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկ

11.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

● տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ

● երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ

● հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող տեխնիկական միջոցներով ապահովում և դրանց վերանորոգում

2018-2019 թթ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 23-ի N 207-Ն որոշմամբ սահմանված կարգով գնահատված ռիսկ (բարձր ռիսկային` 10 միավոր)

12.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

առանձին տնտեսավարող սուբյեկտների կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություններ սահմանելու մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով նախատեսված պայմանների և պարտավորությունների փաստացի կատարման ընթացքը և դրանց համապատասխանությունը որոշմամբ նախատեսված պայմաններին

2017-2019 թթ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ռիսկերի վերլուծության արդյունքում ներկայացված առաջարկ

13.

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

առանձին տնտեսավարող սուբյեկտների կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման մասով հետաձգված ԱԱՀ-ի պարտավորությունների հաշվառման և սահմանված ժամկետներում դրանց կատարման ճշտությունը
ՀՀ կառավարության 2019 թ. հոկտեմբերի 3-ի N 1329-Ն, 2019 թ. սեպտեմբերի 19-ի N 1253-Ն, 2019 թ. օգոստոսի 8-ի N 1020-Ն և 2019 թ. օգոստոսի 1-ի N 980-Ն որոշումներով նախատեսված՝ մեկ անձից գնման պայմանների և ներկայացված հիմնավորումների համապատասխանություն

2017-2019 թթ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ռիսկերի վերլուծության արդյունքում ներկայացված առաջարկ

14.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

● արտակարգ իրավիճակների բնագավառում քաղաքականության մշակում, խորհրդատվական ծառայությունների տրամադրում և մոնիթորինգի իրականացում (Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում)

● փրկարարական ծառայություններ (Փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում)

● ԱԻՆ-ի փրկարար ծառայության շենքի ապահովվածության և պայմանների բարելավում

ՀՀ կառավարության 2019 թ. հուլիսի 25-ի N 958-Ն որոշմամբ նախատեսված՝ մեկ անձից գնման պայմանների և ներկայացված հիմնավորումների համապատասխանություն

2018-2019 թթ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ռիսկերի վերլուծության արդյունքում ներկայացված առաջարկ

15.

ՀՀ քաղաքաշինության կոմիտե (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

● առողջապահական օբյեկտների շինարարություն

● մշակութային օբյեկտների շինարարություն

● մշակութային օբյեկտների հիմնանորոգում

● կրթական օբյեկտների հիմնանորոգում

● մարզական օբյեկտների շինարարություն

2017-2019 թթ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 23-ի N 207-Ն որոշմամբ սահմանված կարգով գնահատված ռիսկ (բարձր ռիսկային` 10 միավոր)

16.

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ

Ֆինանսաբյուջետային գործունեության, ներառյալ ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին աուդիտի, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատում

2017-2019 թթ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 23-ի N 207-Ն որոշմամբ սահմանված կարգով գնահատված ռիսկ (միջին ռիսկային` 7 միավոր)

17.

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծում» ծրագրի շրջանակներում հատկացված բյուջետային վարկերի օգտագործման ճշտություն (վարկի գումար՝ 2.2 մլրդ դրամ)

2012-2019 թթ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ռիսկերի վերլուծության արդյունքում ներկայացված առաջարկ

18.

«Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ

«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգի վերականգնում» ծրագրի շրջանակներում հատկացված ենթավարկի նպատակային օգտագործման ճշտություն (51 մլն եվրո)

2016-2019 թթ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ռիսկերի վերլուծության արդյունքում ներկայացված առաջարկ

19.

«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

ֆինանսատնտեսական գործունեության, ներառյալ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում

2017-2019 թթ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ Կոտայքի մարզպետի առաջարկ

20.

ՀՀ Լոռու մարզպետարան (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

● գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում

● տարրական ընդհանուր հանրակրթություն

● հիմնական ընդհանուր հանրակրթություն

● միջնակարգ ընդհանուր հանրակրթություն

● ներառական կրթություն տարրական դպրոցում

● ներառական կրթություն միջին դպրոցում

● ներառական կրթություն ավագ դպրոցում

● նախադպրոցական կրթություն

● ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

01.07.2017 թ.-2019 թ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 23-ի N 207-Ն որոշմամբ սահմանված կարգով գնահատված ռիսկ (բարձր ռիսկային` 10 միավոր), ինչպես նաև ծրագրերով նախատեսված գումարների մեծ ծավալները (ֆինանսավորվող գումարի շուրջ 70-80%-ը)

21.

ՀՀ Տավուշի մարզպետարան (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

● գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում

● տարրական ընդհանուր հանրակրթություն

● հիմնական ընդհանուր հանրակրթություն

● միջնակարգ ընդհանուր հանրակրթություն

● ներառական կրթություն տարրական դպրոցում

● ներառական կրթություն միջին դպրոցում

● ներառական կրթություն ավագ դպրոցում

● նախադպրոցական կրթություն

● ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

2017-2019 թթ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 23-ի N 207-Ն որոշմամբ սահմանված կարգով գնահատված ռիսկ (միջին ռիսկային` 7 միավոր), ինչպես նաև ծրագրերով նախատեսված գումարների մեծ ծավալները (ֆինանսավորվող գումարի շուրջ 70-80%-ը)

● ՀՀ պետական բյուջեի «Պետական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին» բյուջետային ծրագրի իրականացման նպատակով հատկացված միջոցների հաշվին կատարված ծախսերի հիմնավորվածություն և ճշտություն

2015-2016 թթ. ժամանակաշրջան

22.

ՀՀ Արագածոտնի մարզպետարան (աշխատակազմ, ծրագիր կամ միջոցառում իրականացնող առանձին կազմակերպություններ)

● գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում

● տարրական ընդհանուր հանրակրթություն

● հիմնական ընդհանուր հանրակրթություն

● միջնակարգ ընդհանուր հանրակրթություն

● ներառական կրթություն տարրական դպրոցում

● ներառական կրթություն միջին դպրոցում

● ներառական կրթություն ավագ դպրոցում

● նախադպրոցական կրթություն

● ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

2017-2019 թթ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջան

ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 23-ի N 207-Ն որոշմամբ սահմանված կարգով գնահատված ռիսկ (միջին ռիսկային` 8 միավոր), ինչպես նաև ծրագրերով նախատեսված գումարների մեծ ծավալները (ֆինանսավորվող գումարի շուրջ 70-80%-ը)

● ՀՀ պետական բյուջեի «Պետական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին» բյուջետային ծրագրի իրականացման նպատակով հատկացված միջոցների հաշվին կատարված ծախսերի հիմնավորվածություն և ճշտություն

2013-2016 թթ. ժամանակաշրջան

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան