ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2020 թվականի N 282-Ա
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ որոշման 2-րդ կետը`
1. Հաստատել`
1) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի իրականացման կիսամյակային և տարեկան հաշվետվությունների ներկայացման ձևաչափը՝ համաձայն N 3 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 2 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2020 թ. մարտի 2-ի N 282-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Ռ. Բադասյան |
- ՀՀ արդարադատության նախարար (համակարգող խորհրդի նախագահ) |
Կ. Բրուտյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Ժ. Անդրեասյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Ա. Ավանեսյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Ապիտոնյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Մարտիրոսյան |
- ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Գ. Բալայան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Ա. Ավանեսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Տ. Եսայան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Մ. Կարապետյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն |
Ա. Սամսոնյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցություն (համաձայնությամբ) |
Շ. Իսայան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն (համաձայնությամբ) |
Դ. Մելքոնյան |
- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Այվազյան |
- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Վ. Հովհաննիսյան |
- ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ (համաձայնությամբ) |
Հ. Սարգսյան |
- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Սեդրակյան |
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ) |
Ա. Բեգլարյան |
- ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական վարչության պետ |
Ա. Շահնազարյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ |
Ք. Գրիգորյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (համակարգող խորհրդի քարտուղար, ծրագրի համակարգող): |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2020 թ. մարտի 2-ի N 282-Ա որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) կատարումը համակարգող խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. Խորհրդի հիմնական նպատակը ծրագրի կատարումը համակարգելը, մշտադիտարկելը և գործողությունների կատարմանը նպաստելն է:
3. Խորհուրդը խորհրդակցական մարմին է և իր գործունեությունն իրականացնում է՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:
II. ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Խորհուրդը՝
1) քննարկում և ուսումնասիրում է պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ կիսամյակային գրավոր հաշվետվությունները.
2) հավանության է արժանացնում ծրագրի իրականացման տարեկան և վերջնական հաշվետվությունները.
3) քննարկում է հասարակական և միջազգային կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից ծրագրի իրականացման նկատմամբ ներկայացված դիտարկումները և զեկույցները.
4) քննարկում է ծրագրի մշտադիտարկման արդյունքները.
5) պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների հաշվետվություններն ուսումնասիրելուց և քննարկելուց հետո կարող է ներկայացնել առաջարկություններ ծրագրի կատարման արդյունավետությունը խթանելու և կատարմանը նպաստելու համար.
6) քննարկում, առաջարկում և ընտրում է խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մրցույթի երկրորդ փուլն անցած հասարակական կազմակերպությունների թեկնածուներին.
7) քննարկում է մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում միջազգային միջկառավարական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության իրականացման գործում դերակատարում ունեցող մարմինների հետ համագործակցության արդյունքները.
8) հանդես է գալիս ռազմավարության կամ գործողությունների ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու առաջարկությամբ.
9) կազմակերպում է հանրային քննարկումներ` գործողությունների կատարման ընթացքի վերաբերյալ.
10) աջակցում է հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը:
III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Խորհուրդը կազմված է հանրային իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներից: Խորհրդի կազմում ներառվում են յոթ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մեկական ներկայացուցիչներ։
6. Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1978-Լ որոշման N 1 հավելվածի VI բաժնով:
7. Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել այլ պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։
8. Խորհուրդը համարվում է ձևավորված` անկախ խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից:
9. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք կազմակերպվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ: Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` խորհրդի նախագահի տեղակալը:
10. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նիստի օրվանից առնվազն 3 օր առաջ տեղեկացնում է խորհրդի անդամներին նիստի օրվա, ժամի, վայրի և օրակարգի մասին: Նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը (կարծիքները, առաջարկությունները և այլն` դրանց առկայության դեպքում) նիստի մասնակիցներին են փոխանցվում նախապես` էլեկտրոնային փոստով:
11. Խորհուրդն իրավազոր է, եթե խորհրդի նիստին ներկա է խորհրդի անդամների կեսից ավելին:
12. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ
13. Խորհրդի նիստերն արձանագրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից գրավոր ձևով կամ էլեկտրոնային եղանակով (ձայնագրման տեսքով): Նիստերի գրավոր արձանագրությունները ստորագրվում են խորհրդի նախագահի կամ նախագահի տեղակալի կողմից:
14. Խորհրդի յուրաքանչյուր նիստի ավարտից հետո հնգօրյա ժամկետում նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է լինում www.e-rigհts.am էլեկտրոնային հարթակում և հրապարակվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական www.mօj.am կայքում:
15. Նիստերի գրավոր արձանագրությունները ներառում են քննարկված հարցերի, ներկայացված զեկույցների ու ելույթների, հնչեցված կարծիքների և ներկայացված առաջարկությունների հիմնական դրույթները: Ըստ անհրաժեշտության՝ նիստերի արձանագրություններին կցվում են քննարկված հարցերի վերաբերյալ փաստաթղթեր:
16. Նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:
V. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
17. Խորհրդի նախագահը`
1) հրավիրում և նախագահում է խորհրդի նիստերը.
2) ստորագրում է խորհրդի նիստերի արձանագրությունները.
3) որոշում է կայացնում խորհրդի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց վերաբերյալ.
4) խորհրդի նիստերի ընթացքում կարող է տալ ցուցումներ ու հանձնարարականներ.
5) իրականացնում է սույն աշխատակարգի դրույթներից բխող այլ գործառույթներ:
18. Խորհրդի անդամը`
1) կարող է խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր` համապատասխան հիմնավորմամբ.
2) խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում է բանավոր կամ գրավոր կարծիք.
3) քվեարկում է խորհրդի օրակարգում ներառված հարցերի շուրջ կայացվող որոշումների համար.
4) խորհրդի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում է գրավոր (հատուկ) կարծիք.
5) խորհրդի նախագահի հանձնարարությամբ` հանդես է գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.
6) խորհրդում քննարկված հարցերի վերաբերյալ իրազեկում է իր կողմից ներկայացվող գերատեսչությանը, ինչպես նաև զեկուցում է գերատեսչության կողմից կատարված աշխատանքների մասին:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
19. Խորհրդի քարտուղարության գործառույթը վերապահվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչությանը:
20. Խորհրդի քարտուղարության գործառույթներն են`
1) խորհրդի նիստերի կազմակերպումը.
2) խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների մրցույթի փաստաթղթային փուլի իրականացումը.
3) խորհրդի քննարկմանը ենթակա փաստաթղթերի մշակումը.
4) խորհրդի անդամներին համապատասխան տեղեկատվության փոխանցումը.
5) խորհրդի նիստերի արձանագրումը.
6) www.e-rigհts.am հարթակի վարումը.
7) խորհրդի աշխատանքների սպասարկումը.
8) խորհրդի որոշումների կատարման ընթացքի մշտադիտարկումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Հավելված N 3 ՀՀ վարչապետի 2020 թ. մարտի 2-ի N 282-Ա որոշման |
Ձ ԵՎ Ա Չ Ա Փ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
Համար/Միջոցառում |
Պատաս- |
Հաշվետվություն |
Համակատարող մարմնի |
Կարգավիճակ |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |